Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Եվրախորհրդարանը հաստատել է Հայաստանի և ԱլԳ երկրների համար խոստումանալից հեռանկարներ նախատեսող զեկույցը

Եվրախորհրդարանը հաստատել է Հայաստանի և ԱլԳ երկրների համար  
խոստումանալից հեռանկարներ նախատեսող զեկույցը

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանը (ԵԽ) հաստատել է Հայաստանի և Արևելյան գործընկերույթան (ԱլԳ) երկրների համար  խոստումանալից հեռանկարներ նախատեսող զեկույցը և կոչ արել Եվրոպական միությանն անհապաղ իրականացնել քաղաքականություններ, որոնք դրական ազդեցություն կունենան Հայաստանի՝ ազատ տեղաշարժի, էներգետիկայի, տրանսպորտի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ոլորտների վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով  «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (ՀԵԲ) հասարակական կազմակերպության տարածած հաղորդագրությունը, Եվրոպական խորհրդարանի մարտի 12-ի նիստին ներկա պատգամավորների 87%-ը ընդունել է ԵԽ պատգամավոր Պավել Կովալի զեկույցը՝ Եվրամիության հետ հարաբերություններում Արևելյան գործընկերության երկրների առաջնահերթությունների գնահատման և կարգավորման վերաբերյալ:

«Զեկույցում Եվրախորհրդարանը նշում է, որ ԵՄ հաջորդական ընդլայնման քաղաքակնությունները ավելի են մոտեցրել Հայաստանը և ԵՄ-ն, ինչը նշանակում է, որ երկրի անվտանգությունը, կայունությունը և բարգավաճումը հարաճուն ազդեցություն ունեն ԵՄ-ի վրա, և հակառակը: Ուստի, Եվրոպական Միության կողմից տեղայնացված ֆինանսական աջակցության տրամադրումը Հայաստանին և ԱլԳ մյուս երկրներին վճռորոշ նշանակություն ունի», - մեկնաբանել է ՀԵԲ-ի տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան:

Եվրոպական խորհրդարանի համաձայն՝ ԱլԳ-ն բավարար խթան չի եղել փոփոխությունների և բարեփոխումների համար, հետևաբար, այս երկրներին պետք է տրվի ավելի հստակ եվրոպական հեռանկար՝ ԵՄ հաղորդակցության հզոր ռազմավարության իրականացման և ԱլԳ երկրներում ԵՄ պատվիրակությունների կողմից մատուցվող հստակ աջակցությանը զուգահեռ:

Ինչ վերաբերում է սառեցված հակամարտություններին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Եվրախորհրդարանը կոչ է անում Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությանը (ԵԱԳԾ) և Մարդկային ռեսուրսների փոխնախագահին վստահության ամրապնդմանն ուղղված ծրագրեր մշակել: ԵԽ-ն երկրորդ անգամն է քվեարկում «այդ տարածաշրջաններում քաղաքացիական մշակույթի և համայնքային երկխոսության աջակցության համար նորարական միջոցների և մոտեցումների, այդ թվում՝ հանրային հաղորդակցման ռազմավարությունների մշակման, պրագմատիկ նախաձեռնությունների քննարկման և ոչ ֆորմալ շփումների և խորհրդակցությունների» օգտին:

Մյուս կողմից, Եվրախորհրդարանը կոչ է անում Եվրոպական հանձնաժողովին առևտրի ոլորտում եղած խոչընդոտների մեղմման նոր հնարավորություններ ուսումնասիրել՝ նաև նախքան Խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագրերի ստորագրումը և իրականացումը:

«Այս երկու նոր գործոնները լրջորեն հաշվի կառնվեն ԵՄ-Հայաստան հարաբերությունների իրավական հիմքերի և բովանդակության վերանայման ժամանակ»,- ընդգծել է Օչոան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am