Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Յուրաքանչյուր տարի ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ 200 հայց է ընդունում

Յուրաքանչյուր տարի ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ 200 հայց է ընդունում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում այժմ կա Հայաստանի դեմ 1000-ից ավելի չքննված դիմում, որոնց մեծ մասի` շուրջ 600 դիմումի հայցորդները ադրբեջանցիներ են: Հայաստանի դեմ բողոք ներկայացնող ադրբեջանցիները բարձրացնում են ազատագրված տարածքներում իրենց սեփականության իրավունքների հարցերը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՄԻԵԴ-ում Հայաստանը ներկայացնող դատավոր Ալվինա Գյուլումյանը նշեց, որ գրեթե նույնքան հայց էլ ներկայացրել են ադրբեջանահայերը` Ադրբեջանից պահանջելով բարոյական եւ ֆինանսական փոխհատուցում կրած զրկանքների եւ տեղահանության համար: Թե ինչ ընթացքով են գնում գործերը, Գյուլումյանը չնշեց` հավելելով, որ գործերի մեծ մասը գտնվում են քննարկման փուլում եւ որպես դատավոր չի կարող որեւէ տեսակետ հայտնել:

Ընդհանուր առամամբ, ՄԻԵԴ-ը տարեկան Հայաստանի դեմ մոտ 200 դիմում է ստանում: Հայաստանի քաղաքացիներից ստացվող դիմումները տարբեր բովանդակություն ունեն: Գյուլումյանի ներկայացմամբ, դիմումները հիմնավոր են, ակնհայտ անընդունելի բողոքներ չկան: Նվազում են կրոնական պատկանելության պատճառով զինվորական ծառայություն չանցնելու համար հայցերը: Այս պահին ՄԻԵԴ-ում 3 նման հայց կա: Ըստ Գյուլումյանի, այս հարցում Հայաստանը ոչ թե է պարտվում, այլ պարզապես խնդրի վերաբերյալ պետության դիրքորոշումը չի համընկնում Եվրոպայի խորհրդի դիրքորոշման հետ:

Նրա խոսքերով, Հայաստանը Եվրոպայի խորհրդի ցանկում ընդգրկված է միջին թվով դիմումներ ունեցող պետությունների ցանկում: Դա բավարար արդյունք է, սակայն անհրաժեշտ է աշխատել այս ուղղությամբ:

Անդրադառնալով հարցին, որ մեկ տարի անց լրանում է նրա պաշտոնավարման ժամկետը, ու՞մ է տեսնում իրեն փոխարինողի դերում, Ալվինա Գյուլումյանը պատասխանեց. «Դժվար է ինձ համար դա ասելը, քանի որ նոր կարգով պետք է ներկայացվեն թեկնածուները, չգիտեմ ո՞վ կդիմի, ի՞նչ եզրահանգման կգա որոշող մարմինը, բացի դրանից, շուրջ 10 տարի է՝ մի փոքր կտրված եմ Հայաստանից և հնարավոր թեկնածուներին այնքան էլ լավ չեմ ճանաչում»:

 Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ստրասբուրգում հիմնված միջազգային դատարան է։ Դատավորների թիվը համապատասխանում է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիան վավերացրած Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների թվին: Դատարանը գործադրում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։ Դրա խնդիրն է երաշխավորել Կոնվենցիայում ամրագրված իրավունքներն ու երաշխիքները անդամ պետությունները հարգեն: Դատարանն իրականացնում է անհատների, երբեմն նաև պետությունների ներկայացրած բողոքները (որոնք հայտնի են որպես «հայցադիմումներ») զննելու միջոցով։ Եթե դատարանը գտնում է, որ անդամ պետությունը ոտնահարել է վերոնշյալ իրավունքներից և երաշխիքներից մեկը կամ ավելին, ապա որոշում է կայացնում։ Որոշումները պարտադիր իրավական ուժ ունեն. խնդրո առարկա պետությունները պարտավոր են ենթարկվել դրանց։ 2003թ. ապրիլի 2-ից Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանը ներկայացնում է Ալվինա Գյուլումյանը: Մինչ այդ, նա եղել է ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am