Քաղաքականություն

Աբրահամ Մանուկյանն ընտրվեց ԱԺ պաշտպանության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահի տեղակալ

1 րոպեի ընթերցում

Աբրահամ Մանուկյանն ընտրվեց ԱԺ պաշտպանության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահի տեղակալ

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանը միաձայն քվեարկությամբ ընտրվեց պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Աբրահամ Մանուկյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար և խոստացավ անել հնարավորը՝ հանձնաժողովի արդյունավետ աշխատանքի կազմակերպման և իրականացման համար:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը շնորհավորեց նորանշանակ տեղակալին՝ մաղթելով նրան արդյունավետ աշխատանք:

Ավելի վաղ, Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգոր Գրիգորյանը դիմում էր ներկայացրել պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի լիազորությունները վայր դնելու մասին:ԲՀԿ խմբակցությունը նրա փոխարեն առաջադրել էր Աբրահամ Մանուկյանի թեկնածությունը:

Աբրահամ Մանուկյանը 2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում