Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը կմշակի «Սիսիանը` 2014թ. երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի միջոցառումների ցանկը

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը կմշակի «Սիսիանը` 2014թ. 
երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի միջոցառումների ցանկը

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ  փետրվարի 10-ին կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել են վերջերս Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ բարձրացված որոշ հարցեր, որոնք, մասնավորապես, վերաբերում էին Կապան քաղաքում «Աջակցություն երիտասարդ ընտանիքների բնակարանաշինարարությանը»  բնակարանային ապահովության եւ «Սիսիանը` 2014թ. երիտասարդական մայրաքաղաք»՚ ծրագրերի իրականացմանը: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, խորհրդակցությանը մասնակցում էին Սյունիքի մարզպետը, Կապանի եւ Սիսիանի քաղաքապետները, սպորտի եւ երիտասարդության, մշակույթի, կրթության եւ գիտության, սփյուռքի, տարածքային կառավարման նախարարությունների պաշտոնյաներ:

Քննարկվել է տարվա ընթացքում Սիսիանում անցկացվելիք միջոցառումների ծրագրի նախագիծը: Փոխվարչապետը մասնակիցներին հանձնարարեց ծրագրի վերաբեյալ բոլոր  առաջարկությունները ներկայացնել Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն, որն էլ կամփոփի դրանք եւ միջոցառումների վերջնական ծրագիրը կներկայացնի կառավարություն: Կարեւորվել է բազմաբնույթ միջոցառումների իրականացումը, որոնց կմասնակցեն երիտասարդներ նաեւ Սփյուռքից: 

Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը տեղեկություններ ներկայացրեց Կապան քաղաքում «Աջակցություն երիտասարդ ընտանիքների բնակարանաշինարարությանը» ծրագրի վերաբերյալ: Փոխնախարարը նշել է, որ մարզային եւ տեղական իշխանությունների աջակցությամբ  արդեն կատարվել է տարածքի ընտրությունը, եւ անհրաժեշտ է կառավարության աջակցությունը` համապատասխան ձեւակերպումներն ստանալու համար:  Փոխվարչապետն առաջարկեց գրավոր դիմել կառավարությանը` տարածքի հետ կապված  խնդիրների լուծման  եւ ծրագրին ընթացք տալու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am