Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Արամ Mp3-ն նվեր է պատրաստել «Եվրատեսիլ 2013»-ի հաղթողին. համացանցային պրեմիերա

Արամ Mp3-ն նվեր է պատրաստել «Եվրատեսիլ 2013»-ի հաղթողին.  համացանցային 
պրեմիերա

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2014» երգի միջազգային  մրցույթի հայաստանյան մասնակից Արամ Mp3-ն անակնկալ կատարում է նվիրել «Եվրատեսիլ 2013»-ի հաղթող ճանաչված, Դանիայի ներկայացուցիչ  Էմիլի դե Ֆորեսթին:  «Եվրատեսիլ»-ում այս տարվա մեր դեսպանը պատրաստել է մրցույթի անցած տարվա հաղթող «Only Teardrops» երգի cover տարբերակը՝  իր ոճով ու պատկերացմամբ, հայկական երաժշտական գործիքների հնչյուններով համեմված: Ինչպես «Արմենպրես»-ին տեղակացրին Առաջին ալիքի Հասարակայնության հետ կապերի բաժնից` Արամի մեկնաբանությամբ «Only Teardrops» երգի համացանցային պրեմիերան տեղի ունեցավ այսօր՝ փետրվարի 3-ին, կատարողի Youtube-յան պաշտոնական էջում: Երգը Արամը կատարել է օրերս Երևանում կայացած ակումբային համերգի ժամանակ:

«Եվրատեսիլ 2014» 59-րդ ամենամյա մրցույթը տեղի կունենա Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի B&W Hallerne սրահում: Մրցույթը հյուրընկալող քաղաքում հունվարի 20-ին տեղի է ունեցել կիսաեզրափակիչ փուլերի տեղաբաշխման վիճակահանությունը, որի ժամանակ որոշվել են մասնակից երկրների ելույթների օրերը: Հայաստանի պատվիրակ Արամ Mp3-ն ելույթ կունենա մայիսի 6-ին՝ 1-ին կիսաեզրափակիչ փուլի համերգային 1-ին հատվածում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am