Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը կգնի հունական 21 օդանավակայան

Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը կգնի հունական 21 օդանավակայան

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը, ով «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության սեփականատերն է  պատրաստվում է ներդրումներ կատարել Հարավային Եվրոպայում` օգտագործելով ճգնաժամի հետևանքով առաջացած ցածր գների առավելությունը:

«Մեր հոլդինգը շատ ակտիվ կերպով կմտնի այդ հատված , քանի որ ճգնաժամը մեծ հնարավորություն է բացել մեր առաջ», - ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով grreporter.info  կայքը, այս մասին  «Կորպորասիոն Ամերիկա»  ընկերության նախագահ Մարտին Էռնեկյանը, ով նաև Էդուարդո Էռնեկյանի զարմիկն է, ասել է հունվարի 22-ին Շվեյցարիայում տված հարցազրույցում:

Նա նշել է, որ իրենց առաքելությունն է  ընդլայնվել դեպի ԱՄՆ և Եվրոպա` կենտրոնանալով միջերկրածովային հատվածի վրա:

«Մենք միշտ ներդրում ենք կատարում այն նախագծերում, որոնք թույլ են տալիս մեզ  պահպանել կառավարման հսկողությունը»,- նշել է գործարարը:

Նրա նշել է, որ «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության տարեկան եկամուտը կազմել է 1.2 միլիարդ դոլար, ինչը նշանակում է, որ ներկայումս այն չունի ոչ մի ֆինանսական խնդիր, որի լուծման համար լինի պարտատոմսերի շուկաներ մտնելու անհրաժեշտություն:

«2010 թվականին ընկերության հասույթը բոնդային շուկաներից կազմել է 300 միլիոն դոլար, որպեսզի վերանորոգվի Ezeiza օդանավակայանը  Բուենոս Այրեսում:  Բացի այդ, Բրազիլիայի զարգացացման բանկը ֆինանսավորել է այն շատ ցածր գնով»,- հավելել է Մարտին Էռնեկյանը:

Bloomberg-ի հարցման համաձայն` ընկերությունը հույս ունի գնել  Public Private Property ընկերության առաջարկած 21 հունական օդանավակայանները:

Հունաստանի կառավարությունը  գործողություններ  է կատարում  ծայրամասային օդանավակայանների գործառութային անկախացման ուղղությամբ: Կառավարությունն օդանավակայանները բաժանել է խմբերի, և դրանք հետագայում կսեփականաշնորհվեն կամ կլուծարվեն  գործարքների արդյունքում:  Նման սեփականաշնորհումից հետո Հունաստանի քաղաքացիական ավիացիայի ղեկավարոթյունը ցանկանում է, որ իրենք  պահպանեն ավիացոն ծառայություն մատուցողի և օդային երթևեկություն մատակարարի իրենց դերը: 

Public Private Property գործակալությունը իրականացնում է միջազգային բաց մրցույթ երկու խմբերի համար, որտեղ ներառված են 14-20 ծայրամասային օդանավակայաններ:

Տարածաշրջանային օդանավակայանների հատվածը Հունաստանում բաղկացած է 39 օդանավակայաններից:

Էդուրադո Էռնեկյանը արգենտինահայ գործարար է։ Նրա կարողությունը 2013 թվականին կազմել է է 1,8 միլիարդ ԱՄՆ դոլար։ Արգենտինայի ամենահարուստ մարդկանց ցանկում 81-ամյա գործարարը գտնվում է երկրորդ տեղում։ Ներկա դրությամբ` Էռնեկյանի հսկողության տակ են գտվում 49 օդանավակայաններ տարբեր երկրներում (Արգենտինա, Իտալիա, Հայաստան, Էկվադոր, Պերու, Բրազիլիա, Ուրուգվայ), և ունի ավելի քան 1000 քառ. կմ հողամաս։ Էռնեկյանը ամենից հայտնի ձեռնարկություններն են՝ Aeropuertos Argentina 2000-ը և «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությունները։ Գործարարին են նաև պատկանում America TV հեռուստացանցը, 4 ռադիոկայան և El Cronista ֆինանսական ամսագիրը։ 

2001 թվականից Էռնեկյանի «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությանն է պատկանում «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը՝ Հայաստանի խոշորագույն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հետ միասին։ 2006թ. գործարարը ձեռք է բերել Հայաստանում մեծությամբ երրորդ՝ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 95 տոկոսը։ 2012թ. հայտարարվեց, որ գործարարը պատրաստվում է տեղեկատվական տեխնոլոգիաների գործարան հիմնել Երևանում։ Էդուարդո Էռնեկյանը նաև խոշոր ներդրումներ է իրականացնում գյուղատնտեսության ոլորտում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am