Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

ԱՄՆ-ում ավելի քան երկու հազար ավիաչվերթներ են չեղյալ հայտարարվել եղանակային բարդ պայմանների պատճառով

ԱՄՆ-ում ավելի քան երկու հազար ավիաչվերթներ են չեղյալ հայտարարվել եղանակային բարդ պայմանների պատճառով

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան ավիաընկերությունները դեկտեմբերի 9-ին ամբողջ երկրում ավելի քան երկու հազար ավիաչվերթներ են չեղյալ հայտարարել եղանակային բարդ պայմանների պատճառով: Հզոր ձյունամրրիկը պատուհասել է նախ ԱՄՆ-ի հարավային եւ կենտրոնական նահանգները, իսկ այնուհետեւ՝ աստիճանաբար տեղաշարժվել դեպի երկրի արեւելյան ափ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

Խախտված է մի շարք խոշոր օդանավակայանների, այդ թվում՝ Դալլասի (Տեխասի նահանգ) եւ Վաշինգտոնի օդային հանգրվանների աշխատանքը: Կիրակի օրը Դալլասի օդանավակայանը թռիչքուղիների սառցակալման պատճառով չեղյալ է հայտարարել շուրջ 400 չվերթ: Չվերթներն զգալիորեն ձգձգվում կամ չեղյալ են հայտարարվում նաեւ Վաշինգտոնի Դալլեսի անվան օդանավակայանում:

Ինչպես սպասվում է, դեկտեմբերի 9-ին եղանակը կտրուկ կվատանա Նյու Յորքում: Ներկայում գերքաղաքում օդի ջերմաստիճանը մոտավորապես 0 աստիճան է, թաց ձյուն է տեղում: Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ ԱՄՆ-ի արեւելյան ափը ցուրտ ցիկլոնի ազդեցության տակ կգտնվի դեռ մի քանի օր:

ԶԼՄ-ների տվյալներով՝ կիրակի օրը մերկասառույցի պատճառով 50-ից ավելի ավտոմեքենաներ են բախվել ԱՄՆ-ի Փենսիլվանիայի նահանգում, ինչի հետեւանքով զոհվել է մեկ, տուժել՝ տասնյակ մարդիկ: Եվս մեկ խոշոր ճանապարհատրասնպորտային պատահար է տեղի ունեցել Վիսկոնսինի նահանգում՝ Միլուոկի եւ Չիկագո քաղաքները միացնող ավտոճանապարհին: Այնտեղ մերկասառույցի պատճառով բախվել են 30-ից ավելի ավտոմեքենաներ: Տուժածների թվաքանակի մասին առայժմ չի հաղորդվում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am