1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Երգչուհի Դալիթան երգ է նվիրել Երեւանի տոնին

Երգչուհի Դալիթան երգ է նվիրել Երեւանի տոնին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Դալիթան նվեր է պատրաստել Երևան քաղաքին տոնի առթիվ: Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2011»-ում ներկայացրած երգչուհու նվերը` մայրաքաղաքին համանուն «Երևան» երգն է: «Այս երգը` որպես փոքրիկ բնակիչ, նվիրում եմ իմ սիրելի Երևանին»,- «Արմենպրես»-ին ասաց Դալիթան, ով առաջին անգամ է Երևանի մասին երգ ներկայացնում: Նա մաղթեց Երևանին միշտ մնալ լուսավոր, և որ երաժշտությունը մայրաքաղաքում լինի միշտ վառ, ու ջերմ պահի նրա հայկական հոգին: «Երևան» ստեղծագործության հեղինակն է Էդմոնդ Մակարյանը: Երգում և կյանքում երգչուհու համար Երևանը սրտի ուղեկից է, որին երբեք չի թողնի միայնակ: Երգչուհին չի դադարում նոր աշխատանքներ ներկայացնել իր երկրպագուներին:

Սեպտեմբերի կեսին Դալիթան հանրության դատին էր ներկայացրել իր` «Մի նոր տոն»  երգը: Առաջիկայում երգչուհին ծրագրում է ներկայացնել նոր երգեր ու նախագծեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]