Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Գևորգ Կոստանյանը խոստանում է բարձրացնել արդարադատության նկատմամբ հասարակության վստահությունը

Գևորգ Կոստանյանը խոստանում է բարձրացնել արդարադատության 
նկատմամբ  հասարակության վստահությունը

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարկավոր է ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանում մարդիկ հավատան արդարադատությանը: Ազգային ժողովում այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ  գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանը՝ պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի այն հարցին, թե ինչ մտահաղացումներ ունի՝ երկրի արդարադատության նկատմամբ բնակչության վստահության մակարդակը բարձրացնելու համար: «Ես միջոցներ եմ կիրառելու, որպեսզի հանրությունը կարողանա գնահատել ցանկացած որոշման օբյեկտիվությունն ու հիմնավորվածությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Կոստանյանը:

Նա նշեց, որ երբեմն որոշումները հիմնավորված են լինում, սակայն որոշման հանրային ընկալումն այլ կերպ է դրսևորվում: Նա խոստացավ, որ գլխավոր դատախազի պաշտոնում հաճախակի ասուլիսներ է տալու, որպեսզի հասարակության համար բացեր և չհիմնավորված փաստարկներ չմնան:

Ազգային ժողովի` սեպտեմբերի 30-ին մեկնարկած քառօրյայի օրակարգում քննարկվում է ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի` գլխավոր դատախազի պաշտոնում նշանակման հարցը: Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի (պաշտոնը զբաղեցնում էր 2004թ.-ից) պաշտոնավարման ժամկետն ավարտվել էր սեպտեմբերի 13-ին: ՀՀ Նախագահի կարգադրությամբ նա նշանակվեց միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովի նախագահ: Գլխավոր դատախազին հանրապետության Նախագահի առաջարկությամբ նշանակում է Ազգային ժողովը` 6 տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել գլխավոր դատախազ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am