Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

ՄԱԿ-ում հայտարարել են Գազայում սովի մասին

ՄԱԿ-ում հայտարարել են Գազայում սովի մասին

ԵՐԵՎԱՆ, 04 ՄԱՅԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) գործադիր տնօրեն Սինդի Մաքքեյնը, հայտարարել է,  որ Գազայի հյուսիսային հատվածում պարենի մատակարարման հետ կապված իրավիճակը սով է առաջացրել: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ՄԱԿ-ի ՊՀԾ գործադիր տնօրենը նշել է NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Ես կարող եմ նշել, որ այժմ  հյուսիսում սով է` լիակատար սով, և այն շարժվում է դեպի հարավ»,- ասել է նա:

Մաքքեյնը  ընդգծել է, որ թեև սովի մասին դեռևս պաշտոնական հայտարարություն չի եղել, հիմնվելով իր կազմակերպության աշխատակիցների տեսածի և փորձի վրա՝ նա կարծում է, որ Գազայում լիարժեք խնդիր կա:

Նա նաև հույս է հայտնել, որ առաջիկայում  հրադադար կլինի, որը թույլ կտա բնակչությանը շատ ավելի արագ սնունդ ստանալ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am