Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Ռումինիայի արտգործնախարարին վերագրվող հայտարարությունը հակասում է թե ԵԱՀԿ-ի, թե ԵՄ-ի մոտեցումներին. Տիգրան Բալայան

Ռումինիայի արտգործնախարարին վերագրվող հայտարարությունը հակասում է 
թե ԵԱՀԿ-ի, թե ԵՄ-ի մոտեցումներին. Տիգրան Բալայան

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը պատասխանել է Ռումինիայի արտաքին գործերի նախարար Տիտուս Կոռլեցիային վերագրվող վերջին հայտարարությունների առնչությամբ «Արմենպրես»-ի հարցմանը:  

Հարց- Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` Ռումինիայի արտգործնախարարը, ադրբեջանական լոբբիստական կառույցի հարցմանն ի պատասխան իբր հանդես է եկել տարօրինակ հայտարարությամբ, որը աղավաղում է ղարաբաղյան հիմնախնդրի և դրա կարգավորման գործընթացի էությունը։ Ինչ կասե՞ք դրա վերաբերյալ։

Պատասխան - Դժվար է հավատալ, որ ԵԱՀԿ-ի, Եվրոպական միության որևէ անդամ երկրի բարձրաստիճան պաշտոնյա կարող է հանդես գալ ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ հայտարարությամբ, որը հակասում է թե ԵԱՀԿ-ի, թե ԵՄ-ի մոտեցումներին, նաև ակնհայտորեն հակասում է համանախագահ երկրների ղեկավարների՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի նախագահների մակարդակով ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ վերջին հինգ տարիների ընթացքում արված հինգ հայտարարություններին։ Չենք կարծում, որ ինչ-որ ադրբեջանական լոբբիստական կազմակերպությանը հաճոյանալու համար որևէ երկրի պատասխանատու անձ կարող է անպատասխանատու հայտարարություն անել, որը կարող է միմիայն վնաս հասցնել բանակցային գործընթացին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am