Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հասարակական նախաձեռնությունները շարունակում են պայքարը կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների մասին օրենքի դեմ

Հասարակական նախաձեռնությունները շարունակում են պայքարը կանանց եւ 
տղամարդկանց հավասար իրավունքների մասին օրենքի դեմ

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն ու մի քանի հասարակական նախաձեռնություններ կոչով դիմել են ՀՀ քաղաքացիներին՝ սատարելու հանուն ընտանիքի եւ հոգեւոր ավանդական արժեքների պաշտպանության համար մղվող պայքարին: Նրանք ցանկանում են համատեղ ջանքերով կասեցնել «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքը` չնայած ՀՀ կառավարության կողմից վերջերս օրենքում առաջարկված փոփոխությանը: Միաժամանակ նրանք առաջարկել են դիմել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին նախաձեռնելու՝ «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքը հակասահմանադրական ճանաչելու գործընթաց: Օգոստոսի 30-ին հրավիրված ասուլիսում «Համահայկական ծնողական կոմիտե» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արման Բոշյանը նշեց, որ իրենք դեմ են Հայաստանում այլասերվածության քարոզին, ոչ թե սեռափոխ անձանց:

Օրենքը հակասահմանադրական ճանաչելու հիմնավորումներից Բոշյանը նշեց ՀՀ Սահմանադրության 35-րդ հոդվածը, որտեղ նշված է, որ ընտանիքը հասարակության բնական բջիջն է: Ըստ նախաձեռնության անդամի, Մայր օրենքում օգտագործված «հոգեւոր» եզրույթը հակասում է միասեռական կողմնորոշման եւ գենդերային ինքնության պաշտպանությանը: Բոշյանը նշեց նաեւ օրենքի հակասահմանադրականության մասին վկայող մի քանի այլ կետեր:

Օրենքը հակասահմանադրական ճանաչելու կոչին միացել են Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը, Համահայկական խնդիրների «Արեգ» գիտավերլուծական կենտրոնը, «Համահայկական ծնողական կոմիտե» նախաձեռնությունը, «Ոչ գենդերային այլասերումին», «Լրագրողներն ընդդեմ այլասերվածության» եւ «Իրավաբաններն ընդդեմ այլասերվածության» նախաձեռնությունները, «Երեւանի աշխարհաքաղաքական ակումբ» գիտավերլուծական կենտրոնը, «ԱՐԳԻՍԴԻ» հայրենասիրական ՀԿ-ն:

ՀՀ կառավարությունն օգոստոսի 29-ին Ազգային Ժողովին առաջարկել է «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարա­վորու­թյուն­ների ապահովման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի  1-ին, 11-րդ և 12-րդ ենթակետերն ուժը կորցրած  ճանաչել, այսինքն`գենդերի սահմանումը` որպես «տարբեր անձանց՝ ձեռքբերովի սոցիալապես ամրագրված վարք» ձեւակերպումն առաջարկվեց հանել: Նշված օրենքն ընդունվել է 2013-ի մայիսի 20-ին եւ դարձել հասարակական լայն քննարկումների առարկա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am