Երեւանի կենդանաբանական այգում բնապահպանական ֆիլմեր կցուցադրվեն
ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի կենդանաբանական այգին սկսում է բնապահպանական ֆիլմերի բացօթյա ցուցադրությունները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երեւանի կենդանաբանական այգուց, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը`(FPWC) «Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ oգոստոսի 24-ին, ժամը` 20:00-ին, Երևանի կենդանաբանական այգում կցուցադրի «Ագահության մոլուցք» ֆիլմը:
Ֆիլմում պատմում է ապօրինի անտառահատումների և Հայաստանի Հանրապետության կանաչապատ տարածքների ոչնչացման մասին, ինչպես նաև փորձագետները ներկայացնում են առաջարկներ` ապօրինի անտառահատումները բացառելու և դրանք վերականգնելու համար: Ֆիլմի ավարտից հետո կլինի նաև թեմատիկ քննարկում: Կինոդիտումը տեղի կունենան Երևանի կենդանաբանական այգու ցուցադրությունների համար նախատեսված բացօթյա տարածքում, օգոստոսի 24-ին` ժամը` 20:00-ին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում