Երեւանի կենդանաբանական այգում բնապահպանական ֆիլմեր կցուցադրվեն

10:47, 23 Օգոստոս, 2013

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի կենդանաբանական այգին սկսում է բնապահպանական ֆիլմերի բացօթյա ցուցադրությունները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երեւանի կենդանաբանական այգուց, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը`(FPWC) «Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ oգոստոսի 24-ին, ժամը` 20:00-ին, Երևանի կենդանաբանական այգում կցուցադրի «Ագահության մոլուցք» ֆիլմը:

Ֆիլմում պատմում է ապօրինի անտառահատումների և Հայաստանի Հանրապետության կանաչապատ  տարածքների ոչնչացման մասին, ինչպես նաև փորձագետները ներկայացնում են առաջարկներ` ապօրինի անտառահատումները բացառելու և դրանք վերականգնելու համար: Ֆիլմի ավարտից հետո կլինի նաև թեմատիկ քննարկում: Կինոդիտումը տեղի կունենան Երևանի կենդանաբանական այգու ցուցադրությունների համար նախատեսված բացօթյա տարածքում, օգոստոսի 24-ին` ժամը` 20:00-ին:  


© 2009 ARMENPRESS.am