Սպորտ

Ոչ պաշտոնական աղբյուրները կրկին պնդում են, որ «Լիվերպուլ»-ը համաձայնության է եկել Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի հարցում

2 րոպեի ընթերցում

Ոչ պաշտոնական աղբյուրները կրկին պնդում են, որ «Լիվերպուլ»-ը համաձայնության է եկել Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի հարցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոչ պաշտոնական աղբյուրները շարունակում են պնդել, որ անգլիական «Լիվերպուլ»-ը համաձայնության է եկել Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի շուրջ:«Արմենպրես»-ը փոխանցմամբ` այս անգամ դրա մասին գրում է ֆուտբոլային ակումբի Twitter-յանLFC Transfer update էջը: ««Լիվերպուլ»-ը համաձայնության է եկել Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի շուրջ: Ֆուտբոլիստի համար կվճարի 20 միլիոն ֆունտ»,-գրում է էջը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյոր»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է անգլիական «Լիվերպուլ»-ը: Մխիթարյանը ուկրաինական «Շախտյոր»-ի կազմում հասցրել է դառնալ Ուրաինայի չեմպիոն եւ գավաթակիր: Մխիթարյանը հունիսի 22-ին հայտարարությամբ էր հանդես եկել` մասնավորապես նշելով. «Իմ տրանսֆերային գործերով զբաղվում է իմ պաշտոնական գործակալը: Ես որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, չեմ հետաքրքրվում իմ գործակալի եւ իմ ակումբի գործերով: Ես պաշտոնական պայմանագիր ունեմ իմ ակումբի հետ եւ կատարում եմ իմ պարտականությունները: Եթե կայանա որեւէ գործարքի մասին համաձայնություն ակումբների միջեւ, ես այդ ժամանակ միայն կտեղեկանամ գործարքի մանրամասներին եւ կտամ իմ համաձայնությունը կամ չեմ տա, եթե այն ինձ չբավարարի»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում