Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Դալիթան իր նոր «Դարի նորություն» երգը նվիրում է երեխաների պաշտպանության միջազգային օրվան

Դալիթան իր նոր «Դարի նորություն» երգը նվիրում է երեխաների 
պաշտպանության միջազգային օրվան

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2011»-ում ներկայացրած երգչուհի Դալիթան երեխաների պաշտպանության օրվան հունիսի 1-ին ընդառաջ հանրության դատին է նեկայացնում իր նոր` «Դարի նորություն» երգը: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում երգչուհին նշեց, որ երգը իրեն նվիրել է երաժշտության հեղինակ Գարիկ Գեւորգին, ով իրկանացրել է նաեւ երգի գործիքավորումը:

«Ես խնդրեցի իմ ուսուցչուհուն Էմմա Ասատրյանին գրել երգի խոսքերը»,- պատմեց Դալիթան: Նրա խոսքով` չնայած որ դեռ չեն հասցրել նկարահանել երգի տեսահոլովակը, սակայն մեծ է ցանկությունը այն հանձնել հանրության դատին հենց հունիսի 1-ին: «Որոշեցի հենց այդ գեղեցիկ օրվա նախաշեմին նվիրել իմ կատարումը բոլոր երեխաներին»,- ավելացրեց երգչուհին, ով շատ շնորհակալ է երգի հեղինակներին իրեն նման կարեւոր նվեր մատուցելու համար:

Նախքան այս Դալիթան ապրիլի 9-ին հանրությանն էր ներկայացրել իր «Մամ ջան» տեսահոլովակը:

Դալիթան ծնվել է 1999թ. սեպտեմբերի 19-ին, Թեհրանում: 2001 թվականին տեղափոխվել է Երեւան: 2006թ-ից սովորում է Երևանի Սպենդիարյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի դաշնամուրի, վոկալի եւ կիթառի բաժիններում: Ունի 9 հեղինակային երգ եւ տեսահոլովակ: 2007թ. Սպենդիարյանի անվան պատանի երաժիշտ-կատարողների հանրապետական մրցույթ-փառատոնում դարձել է դափնեկիր: 2009թ. եւ 2010թ. Հայաստանի պարային օլիմպիադայում զբաղեցրել է 1-ին տեղը և արժանացել ոսկե մեդալների: 2009թ. Երևանի քաղաքապետարանի «Ոսկե Սրինգ» մրցույթ-փառատոնում արժանացել է առաջին մրցանակի: 2010թ. և 2011թ. դարձել է «Նոր Ալիք» երգի մրցույթի դափնեկիր:

2011թ. առաջին Ազգային մանկական մրցանակաբաշխության ժամանակ «Լավագույն հիթ» անվանակարգում արժանացել է պատվոգրի:

Արժանացել է մանկական «Միսս Երևան», «Միսս Գովազդ», «Միսս Տաղանդ», «Միսս Թոփ-Մոդել Հայաստան», «Եվրատեսիլի Դեսպան», «Ոճային Պատանի Երգչուհի», «Միսս Կատարելիության» տիտղոսների: Հայկական Երկրորդ հեռուստաալիքով վարել է «Բարի լույս, Հայաստան» ծրագրի մանկական լուրերը, եղել է «Կենտրոն» եւ «ATV» հեռուստաընկերություններով հեռարձակվող «Բումբումիկ շոու» ծրագրի թղթակից: 2010թ. մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության «Թաքնված տաղանդ» նախագծին, անցել կիսաեզրափակիչ փուլ և նկարահանվել է «Շիլաշփոթ» հեռուստանովելում: 2012թ-ից նկարահանվել է «Արմենիա» հեռուստաընկերության «Չարլի Շոու» եւ «Կարգին սերիալ» նախագծերում: «Ես» ամսագրում ունեցել է սեփական էջը` «Դալիթա եւ ընկերներ» խորագրով: Մասնակցել է Արտաշես Ալեքսանյանի թատերական ստուդիայի բեմադրած «Հայերի դատը մարդկության դատն է» ներկայացմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]