Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Ազգային ժողովում գազի սակագնի վերաբերյալ քննարկումները կլինեն դռնփակ

Ազգային ժողովում գազի սակագնի վերաբերյալ քննարկումները կլինեն դռնփակ

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում մայիսի 23-ին գազի սակագնի վերաբերյալ քննարկումները կլինեն դռնփակ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ԱԺ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը: «Քննարկումները լինելու են դռնփակ, սակայն եթե որոշում կայացվի, որ պետք է անցկացվեն խորհրդարանական լսումներ, ապա դրանք բաց կլինեն, որին կկարողանան մասնակցել նաև լրատվամիջոցները»,- ասաց Գոհար Պողոսյանը:

Մայիսի 23-ին` ժամը 18.30-ին Ազգային ժողովում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ գազի սակագնի վերաբերյալ քննարկումներ կանցկացվեն: Քննարկումներին կմասնակցեն վարչապետ Տիգրան Սարգսյանը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը և ԱԺ պատգամավորները:

«ՀայՌուսգազարդ» ընկերությունը դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` առաջարկելով գազի սակագինը 132 000 դրամից բարձրացնել 221 000 դրամի: Առաջարկվում է ամսական մինչև 10 հազար նորմալ խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին (բաժանորդներին) վաճառվող յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի` գործող սակագինը 132 000 դրամ, դարձնել 221 000 դրամ, ներառյալ ԱԱՀ:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը պաշտոնական նամակով դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին, որի համաձայն` ՀՀ կառավարությունը երեսուն տոկոսով սուբսիդավորելու է գազի սակագինը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am