Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արմեն Ռուստամյանն ընտրություն կատարեց հանուն լուրջ եւ արմատական փոփոխությունների Երեւանի օգտին

Արմեն Ռուստամյանն ընտրություն կատարեց հանուն լուրջ եւ արմատական 
փոփոխությունների Երեւանի օգտին

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Յեղափոխական Դաշնակցության ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը Երեւանի ավագանու ընտրություններում քվեարկությունը կատարեց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի 3/23 ընտրատեղամասում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում Ռուստամյանը նշեց, որ քվեարկել է հանուն լուրջ, արմատական ու խորքային փոփոխությունների: «Եթե ավելի հեռուն ասեմ, ապա քվեարկել եմ հանուն իշխանափոխության, որը պետք  է սկսվի Երեւանից եւ ավարտվի Հայաստանով: Պետք է փոխենք Երեւանը, Երեւանն էլ փոխի Հայաստանը»,- ասաց ՀՅԴ ցուցակի առաջատարը:

Ռուստամյանը նաեւ ավելացրեց, որ իրենց տվյալներով այս ընտրություններում բավական բարձր է երեւանցիների մասնակցությունը` ի տարբերություն նախորդ տարիների: ՀՅԴ նախընտրական շտաբն ուսումնասիրում է ստացված ահազանգերը, ինչպես նաեւ համագործակցում է ՀՀ ոստիկանության հետ: ՀՅԴ ներկայացուցիչները ընդգրկված են բոլոր ընտրատեղամասերի անդամների եւ վտսահված անձանց շարքերում:

Մայիսի 5-ին մեկնարկել է Երեւանի ավագանու ընտրությունների քվեարկությունը: Ժամը 08:00-ի դրությամբ բոլոր 13 ընտրատարածքներում բացվել են 464 ընտրական տեղամասերը: Պայքարն ընթանում է ավագանու 65 տեղի համար` մասնակցող յոթ քաղաքական ուժերի` Հայաստանի Հանրապետական (ՀՀԿ), «Օրինաց երկիր», «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Առաքելություն», Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցությունների և «Բարև Երևան» դաշինքի միջեւ: Քվեարկությունը կավարտվի ժամը 20:00-ին: Ընտրությունների վերաբերյալ նախնական արդյունքները կամփոփվեն մինչեւ մայիսի 6-ը ժամը 20:00-ը, իսկ վերջնական արձանագրությունը կկազմվի քվեարկության օրվանից յոթ օր հետո՝ մայիսի 12-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am