Հասարակական

Երևանի պետական համալսարանը փոխում է վարձավճարների չափը

3 րոպեի ընթերցում

Երևանի պետական համալսարանը փոխում է վարձավճարների չափը

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական համալասարանում վարձավճարների բարձրացումը ուղղվելու է աշխատավարձերի բարձրացմանը։«Արմենպրես»-ի հետ զրույցում ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը այսպես մեկնաբանեց հաջորդ ուսումնական տարվա առաջին կուրսի ուսման վարձավճարների սպասվող բարձրացումը։ԵՊՀ նվազագույն վարձավճարը այսուհետ կազմելու է 400 հազար դրամ, նախկին 300 հազար դրամի փոխարեն: 300 հազարից ավելի վարձավճար ունեցող մասնագիոտթյունների համար ավելացումները կկատարվեն 20-100 հազար դրամի սահմաններում:

Գրիգորյանի խոսքով՝ ԵՊՀ ուսման միջին վարձը ցածր է Երևանում գործող մի շարք այլ բուհերի ուսման վարձից։ «Եթե հաշվի առնենք, թե ինչպիսի պրոֆեսորադասախոսական կազմ է աշխատում Երևանի պետական համալսարանում, և ինչքան աշխատավարձ են ստանում, ապա ավելորդ կլինի վարձավճարների բարձրացման վերաբերյալ խոսակցությունները։ Համալսարանում աշխատող գիտնականը, պրոֆեսորը, դասախոսը պետք է ստանա այնքան աշխատավարձ, որ այլևս չխոսվի կոռուպցիոն ռիսկերի մասին»,-համոզված է Գրիգորյանը։ Համալսարանի բակալավրիատի 59 մասնագիտությունից 32-ում սահմանված է նվազագույն վարձավճարի չափ։ «Հայագիտական բոլոր, ֆիզիկամաթեմատիկական ու բնագիտական գրեթե բոլոր մասնագիտությունների գծով սահմանված վարձավճարը մինիմալ է։ Սակայն այդ մասնագիտություններից շատերը ամենածախսատարն են համալսարանում»,- ասաց Գրիգորյանը։

Ալեքսանդր Գրիգորյանի խոսքով՝ Երևանի պետական համալսարանում զեղչերի հանրագումարը յուրաքանչյուր տարի կազմում է 250-270 մլն դրամ։ «Դա հսկայական թիվ է, եթե համեմատենք վարձավճարների չափի և պետության կողմից համալսարանին տրամադրվող ֆինանսավորման հետ»,- ավելացրեց նա։

ԵՊՀ Գիտական խորհուրդը, հաշվի առնելով պետության կողմից մեկ ուսանողի հաշվով տրամադրվող ֆինանսավորման չափը և մի շարք այլ հանգամանքներ, հաստատել է 2013-2014 ուստարվա բակալավրիատի և մագիստրատուրայի առկա համակարգի առաջին կուրսի ուսման վարձավճարների նոր չափերը: Փոփոխություն է կրել նաև հեռակա համակարգի ուսման վճարների չափը, որոնք կազմում են առկա համակարգի համապատասխան մասնագիտության վարձավճարի 80%-ը: Վարձավճարների փոփոխությունները վերաբերելու են միայն 2013 թվականին ԵՊՀ ընդունված ուսանողներին, իսկ համալսարանում արդեն սովորող ուսանողների վարձավճարները չեն փոխվի։ Գալիք ուսումնական տարում նվազագույն վարձավճարը կկազմի 400 հազար դրամ` հիմնականում բնագիտական մասնագիտությունների գծով, իսկ առավելագույնը` 800 հազար դրամ, ինչպես օրինակ իրավաբանական ֆակուլտետում։

Երևանի քաղաքապետը հայտնել է, թե երբ Հայաստան կհասնեն տրանսպորտային նոր միջոցները

Երևան

Երևանի քաղաքապետը հայտնել է, թե երբ Հայաստան կհասնեն տրանսպորտային նոր միջոցները

Երևանի բյուջեից 50 մլն դրամ կհատկացվի ջրհեղեղից տուժած Ալավերդիին

Տնտեսություն

Երևանի բյուջեից 50 մլն դրամ կհատկացվի ջրհեղեղից տուժած Ալավերդիին

Երևանում հանրային տրանսպորտում միասնական տոմսային համակարգ կներդրվի միայն նոր շարժակազմերի շահագործման պահից

Երևան

Երևանում հանրային տրանսպորտում միասնական տոմսային համակարգ կներդրվի միայն նոր շարժակազմերի շահագործման պահից

Հայաստանում ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև և ամպրոպ

Մարզեր

Հայաստանում ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև և ամպրոպ

Բժիշկ լինելը առաջին հերթին առաքելություն է. Երևանի քաղաքապետի պարգևները՝ բուժաշխատողներին

Երևան

Բժիշկ լինելը առաջին հերթին առաքելություն է. Երևանի քաղաքապետի պարգևները՝ բուժաշխատողներին

Կենտրոնում և Արաբկիրում ոչ սահմանված վայրերում կայանված հնամաշ ավտոմեքենաները կհեռացվեն

Երևան

Կենտրոնում և Արաբկիրում ոչ սահմանված վայրերում կայանված հնամաշ ավտոմեքենաները կհեռացվեն

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հայաստանում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Մարզեր

Հայաստանում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում