1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ստեղծվել է հայ նշանավոր աստղագետ Բենիամին Մարգարյանին նվիրված կայքէջ

Ստեղծվել է հայ նշանավոր աստղագետ Բենիամին Մարգարյանին 
նվիրված կայքէջ

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ նշանավոր աստղագետ Բենիամին Մարգարյանի 100-ամյա հոբելյանի կապակցությամբ Հայկական աստղագիտական ընկերության կողմից ստեղծվել է նրան նվիրված համացանցային կայքէջ (http://markarian.aras.am/):  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայկական աստղագիտական ընկերությունից` կայքէջում առավել լիարժեք տեղեկություններ են տրված Մարգարյանի կյանքի եւ գործունեության, հետազոտությունների բնագավառների, աշխատությունների, նրան նվիրված գրականության եւ այլնի մասին:

Մարգարյանի հոբելյանի կապակցությամբ այս տարվա հոկտեմբերին Հայաստանում անցկացվելու է Միջազգային աստղագիտական միության պաշտոնական գիտաժողով:

Բենիամին Մարգարյանը (1913-1985) հայ խոշորագույն աստղագետներից է, 20-րդ դարի ամենանշանավոր դիտող աստղագետներից մեկը, Բյուրականի հանրահայտ շրջահայությունների հեղինակը և նրա անունը կրող գերմանուշակագույն ավելցուկով 1500 գալակտիկաների հայտնաբերողը: 

ՀԱԸ կայք-էջում հավաքված են եւ ապագայում ավելացվելու են Մարգարյանին առնչվող զանազան տեղեկություններ եւ նյութեր, տրված են արտաքին հղումներ Մարգարյանի վերաբերյալ համացանցում առկա այլ կայք-էջերին: Մասնավորապես, տրված են Մարգարյանի կենսագրությունը եւ կենսագրական ժամանակագրական ցանկը, հիշողություններ նրա մասին մի շարք աստղագետների կողմից, Մարգարյանի գիտական նվաճումները տարբեր բնագավառներում, այդ թվում Բյուրականյան առաջին եւ երկրորդ սպեկտրային շրջահայությունները, նրա գիտական արդյունքները փոփոխական աստղերի, աստղակույտերի եւ աստղասփյուռների, աստղաբաշխության, արտագալակտիկական աստղագիտության բնագավառներում, տեղեկություններ Մարգարյանի գալակտիկաների մասին, Մարգարյանի հրապարակումների լիակատար ցանկը եւ դրա վիճակագրությունը եւ լուսանկարների հավաքածու: 



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]