Հասարակական

Երեւանի կենտրոնական որոշ փողոցներում խցանումները հիմնականում պայմանավորված են ոստիկանության միջոցառումներով

1 րոպեի ընթերցում

Երեւանի կենտրոնական որոշ փողոցներում խցանումները հիմնականում պայմանավորված են ոստիկանության միջոցառումներով

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է կարգավորել երթեւեկությունը մայրաքաղաքի կենտրոնական որոշ փողոցներում:«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայանության հետ կապերի վարչության պետԱշոտ Ահարոնյանը նշեց, որ երթեւեկության` որոշ չափով կաթվածահար վիճակը պայմանավորված է նրանով, որ ոստիկանության կողմից իրականացվող մի քանի միջոցառումներ համընկել են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ապրիլի 9-ին կայանալիք երդմնակալության արարողության փորձերի հետ: «Մի քանի փողոցներում գծանշումներ են իրականացվում: Ճանապարհային ոստիկանությունն անում է ամեն ինչ, որպեսզի վարորդներին որքան հնարավոր է` քիչ տհաճություն պատճառվի»,-ասաց Ահարոնյանը: Այս միջոցառումների համար ընտրվել է հենց շաբաթ օրը, քանի որ այն ոչ աշխատանքային է, եւ երթեւեկությունն այդքան էլ ծանրաբեռնված չէ:

Ոստիկանության լրատվության եւ հասարակայանության հետ կապերի վարչության պետի հավաստմամբ` այս պահի դրությամբ բոլոր փակ փողոցները շուտով կբացվեն: Նա խորհուրդ տվեց խուճապի չմատնվել:

ժամանակ առ ժամանակ դժվարանցանելի կամ անանցանելի են դարձել Մաշտոցի պողոտան եւ Բաղրամյան պողոտայի մի հատվածը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում