Երևանում՝ 11:07,   7 Հունիս 2024

Սերժ Սարգսյանը հաղթում է Exit-poll-ի արդյունքներով

Սերժ Սարգսյանը հաղթում է Exit-poll-ի արդյունքներով

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի եւ The Gallup Organization-ի կողմից փետրվարի 18-ին ողջ հանրապետության տարածքում անցկացված exit-poll-ի արդյունքում ամենաշատ ձայները հավաքել է ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը՝ ստանալով հարցվածների 58 տոկոսի քվեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` exit-poll-ը անցկացվել է Երեւանի 32 և Հայաստանի մարզերի 122 ընտրատեղամասերում՝ «Արմնյուզ» հեռուստաընկերության պատվերով: 

Ներկայացնում ենք Exit-poll-ի թեկնածուների ստացած ձայները՝ ըստ քվեաթերթիկում եղած հաջորդականության:

 Հրանտ Բագրատյան - 3 տոկոս

 Պարույր Հայրիկյան - 3 տոկոս

 Րաֆֆի Հովհաննիսյան - 32 տոկոս

 Անդրիաս Ղուկասյան - 1 տոկոս

 Արման Մելիքյան - 1 տոկոս

 Սերժ Սարգսյան - 58 տոկոս

 Վարդան Սեդրակյան - 1 տոկոս

Փետրվարի 18-ին Հայաստանում անցկացվեց Հայաստանի պատմության մեջ 6-րդ նախագահական ընտրության քվեարկությունը: Քվեարկությունը սկսվել էր ժամը 08:00-ին եւ ավարտվեց 20:00-ին: Քվեարկությունն անցկացնելու նպատակով 41 ընտրատարածքներում ձեւավորվել էր 1988 ընտրատեղամաս: Նախագահական ընտրությունների արդյունքների ամփոփումը տեղի կունենա 2013-ի փետրվարի 25-ին: Ընտրություններին դիտորդական առաքելություն էին իրականացնում միջազգային 12 կազմակերպության 632, եւ տեղական 26 կազմակերպության 6251 դիտորդներ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am