Տարածաշրջանային

Օնիշչենկոն պատրաստ Է վրացական գինու շուրջ բանակցություններ վարել հունվարի վերջին

2 րոպեի ընթերցում

Օնիշչենկոն պատրաստ Է վրացական գինու շուրջ բանակցություններ վարել հունվարի վերջին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռոսպոտրեբնադզորի ղեկավար, Ռուսաստանի գլխավոր պետական սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկոն պատրաստ Է հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին հանդիպել Վրաստանի պատվիրակության հետ եւ բանակցել ՌԴ-ին վրացական գինու եւ հանքային ջրի մատակարարումների վերսկսման շուրջ, հաղորդում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ Վրաստանի գյուղատնտեսության նախարար Դավիթ Քիրվալիձեն հաղորդել Էր, որ հինգ գերատեսչությունների ներկայացուցիչներ կընդգրկվեն այն պատվիրակության կազմում, որը կուղեւորվի Մոսկվա՝ բանակցելու ռուսական շուկային վրացական արտադրանքի մատակարարումների վերսկսման հարցերի շուրջ: Օնիշչենկոն ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է, որ ոչ պաշտոնական ուղիներով ստացել Է պատվիրակության անդամների ցուցակը: Նրա կարծիքով՝ վրացական գերատեսչությունների ներկայացուցիչների՝ բանակցություններին մասնակցելու պատրաստակամությունը խոսում Է Վրաստանի մտադրությունների լրջության մասին:

«Ես պատրաստ եմ նրանց հետ հանդիպել կամ հունվարի 28-ին, կամ փետրվարի 4-ին: Մենք անպայմանորեն պետք Է հանդիպենք: Հարկավոր Է հասկանալ միմյանց եւ գործել այդ ուղղությամբ»,-հունվարի 21-ին ասել Է Օնիշչենկոն ՌԻԱ Նովոստիին:

Հիշեցնենք, որ Ռոսպոտրեբնադզորը ռուսական շուկա վրացական գինիների եւ «Բորժոմի» հանքային ջրի ներկրումը արգելել Է 2006 թվականի գարնանը: Դա տեղի Է ունեցել վրաց-ռուսական հարաբերությունների սրվելուց հետո. արգելման պաշտոնական պատճառ Էր նշվել վրացական արտադրանքի ցածր որակը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում