Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Ռիչարդ Կիրակոսյանը ՀՀ գործող նախագահի հաղթելու հնարավորությունը մեծ է համարում

Ռիչարդ Կիրակոսյանը ՀՀ գործող նախագահի հաղթելու 
հնարավորությունը մեծ է համարում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում  փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում մեծ է գործող նախագահ Սերժ Սարգսյանի հաղթանակի հավանականությունը: Ինչպես հունվարի 21-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը, մյուս թեկնածուները կարող են միայն տեսական հաղթանակ տոնել: «Նախկին վարչապետ Բագրատյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես կգան նոր ծրագրերվ և կաջակցեն քաղաքական երկխոսությանը: Կարևոր մարտահրավեր կլինի ընտրությունների ազատ և թափանցիկ անցկացումը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ասաց Ռիչարդ Կիրակոսյանը: Նա հետաքրքրական է համարում նաև այն, որ քաղաքական խոշոր ուժերը չեն մասնակցում այս ընտրություններին: «Ընտրություններին չեն մասնակցում Լևոն Տեր Պետրոսյանը, ԲՀԿ-ն չի առաջադրել թեկնածու, ՀՅԴ-ն՝ ևս: Նրանց՝ ընտրություններրին չմասնակցելն իր հետքը կթողնի այս ընտրություններում»,-ասաց Կիրակոսյանը: 

Անդրադառնալով ՀԱԿ-ի նախագահական ընտրություններին որդեգրած դիրքորոշմանը՝ Կիրակոսյանը սխալ համարեց, որ ՀԱԿ-ը չսատարեց Հրանտ Բագրատյանի թեկնածությունը:

«Հայաստանը շատ ավելի կայուն է, քան իր հարևանները, բայց հետաքրքրական այն է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության ուժեղացումը կախված է նաև ներքին քաղաքականությունից»,-ասաց Կիրակոսյանը:

Խոսելով արտաքին քաղաքականության մարտահրավերների մասին՝ քաղաքագետն ասաց, որ «ներկայիս Վրաստանը շատ ավելի անկանխատեսելի է, Թուրքիան դեռ չգիտի, թե ինչ է ուզում հայերից, իսկ Ադրբեջանը դարձել է ավելի վտանգավոր»:

ՀՀ-ում նախագահական ընտրությունները կանցկացվեն 2013թ-ի փետրվարի 18-ին: Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է այսօր և կտևի մինչև փետրվարի 16-ը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am