Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Բարի քաղաքը համալրել է Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող Իտալիայի 70 քաղաքների թիվը

Բարի քաղաքը համալրել է Հայոց ցեղասպանությունը 
պաշտոնապես ճանաչող Իտալիայի 70 քաղաքների թիվը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի հարավային նշանավոր նավահանգիստ Բարիում հանդիսավորապես տեղի է ունեցել հայկական խաչքարի բացման եւ օրհնության արարողություն: Խաչքարը պատրաստվել էր 11 տարի առաջ Ճարտարապետության դոկտոր-պրոֆեսոր Աշոտ Գրիգորյանի կողմից: Բազմաթիվ պատճառներով խաչքարի բացումը մի քանի անգամ հետաձգվելուց հետո այս տարի Բարիի քաղաքապետարանի, ինչպես նաեւ Բարիի նշանավոր հայերից ջանքերով, վերջապես, կանգնեցվել է Բարիի ամենակարեւոր հրապարակներից մեկում` նավահանգստի գլխավոր ափի մոտ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Իտալիայի Հայոց հովվության քարտուղարությունից, հետաքրքական է, որ խաչքարը տեղադրվել է հենց այն ափին, որտեղից Հայոց ցեղասպանության օրերին բազմահազար հայեր ներթափանցել են Իտալիա:

Խաչքարի օրհնության կարգը կատարել են Իտալիայի Հայոց հոգեւոր հովիվն ու Հռոմի Հայոց հոգեւոր հովիվը: Բոլորի համար անակնկալ է եղել Բարիի քաղաքապետի Հայոց Ցեղասպանությունը ճանաչող համապատասխան փաստաթղթղի հանձնումը Իտալիայում ՀՀ դեսպանության ներկայացուցչին, ըստ որի, Բարի քաղաքը համալրել է Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող Իտալիայի 70 քաղաքների թիվը: Բարի համայնքում հայերի պատմական ներկայության մասին, ըստ Ճարտարապետության դոկտոր-պրոֆեսոր Աշոտ Գրիգորյանի, կան 11 վկայություն, որոնց մեջ նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին  ու Սուրբ Գեւորգ վանական համալիրը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am