Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Աֆղանստանում առաքելության համար հայ խաղաղապահների նոր հերթափոխը մեկնեց Գերմանիա

Աֆղանստանում առաքելության համար հայ խաղաղապահների նոր հերթափոխը 
մեկնեց Գերմանիա

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության զինված ուժերի խաղաղապահ զորախումբը հունվարի 19-ին մեկնեց Գերմանիա: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը: 65 զինծառայողից բաղկացած խաղաղապահ ուժերի նոր հերթափոխը փետրվարի առաջին կեսին կուղևորվի Աֆղանստան՝ Կունդուզ նահանգի օդանավակայան, որտեղ էլ կիրականացնի իր խաղաղարար առաքելությունը: Կունդուզում գտնվող հայ խաղաղապահներն էլ կվերադառնան Աֆղանստան մեկնած խաղաղապահների նոր զորախմբի հետ տասը օր ծառայություն անցկացնելուց հետո:

2010 թվականի փետրվարից ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը (մեկ դասակ) ընդգրկվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության հրամանատարության տակ գտնվող ՄԱԱՈՒ (Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժեր) (ISAF) հյուսիսային հրամանատարության կազմում և իրականացնում է Կունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգության ապահովման խնդիրները: Մինչև Աֆղանստան մեկնելը հայկական զորախումբը 3-4 շաբաթյա նախատեղակայման վարժանք է անցնում Գերմանիայում:

2011թ. ավելացվել է Աֆղանստան գործուղված հայ խաղաղապահների թվակազմը` հասնելով 121-ի, որոնցից 40 պայմանագրային զինծառայողներ առաքելություն են իրականացնում Կունդուզ քաղաքում, իսկ 81-ը պաշտպանում են Մազարի-Շարիֆի օդանավակայանը և աջակցման ուժերի ռազմակայանը: Երկու ստորաբաժանումներն էլ գործում են գերմանական զորախմբի կազմում: Եվս 5 հայ սպաներ վերապատրաստում են անցնում Կունդուզում` հետագայում աֆղանական բանակում որպես հրահանգիչներ ծառայելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am