Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Երեւանի մետրոպոլիտենի 1 կիլոմետրի կառուցման համար 100 միլիոն ամերիկյան դոլար կպահանջվի

Երեւանի մետրոպոլիտենի 1 կիլոմետրի կառուցման համար 100 միլիոն ամերիկյան 
դոլար կպահանջվի

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության 2012-2015թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրում մետրոյի նոր կայարաննների կառուցման ծրագրի ֆինանսավորում նախատեսված չէ: Այլ կազմակերպությունների կողմից եւս կապիտալ շինարարության մասով ֆինանսական միջոցներ չկան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին մետրոպոլիտենի լրատվական ծառայությունից, Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի 1 կիլոմետրի կառուցման համար 100 միլիոն ամերիկյան դոլար կպահանջվի: «Այժմ այդպիսի միջոցներ չկան, եւ նոր կայարանների կառուցման մասին խոսելը դեռ վաղ է»,-նշեցին քաղաքապետարանից:

Մետրոյի համակարգի արդիականացման ծրագրի առաջին փուլի  շրջանակներում արդեն բարելավվել է մետրոյի անվտանգությունը եւ էներգետիկ արդյունավետությունը: Ինչես նաեւ մետրոյի 10 վագոն լիովին արդիականացվել եւ նորոգվել է որոշակի խնայողությունների շնորհիվ: Ընդհանուր ծախսերը կազմել են 15 միլիոն եվրո: Ծրագրի երկրորդ փուլը կմեկնարկի 2013 թվականի հունվարից:

Երևանի մետրոպոլիտենի շինարարությունը մեկնարկել է 1972 թվականին: Խորհրդային միության տարածքում այն 8-րդն էր: Ներկայում շահագործվում է տասը կայարան` «Բարեկամություն», «Մարշալ Բաղրամյան», «Երիտասարդական», «Հանրապետության հրապարակ», «Զորավար Անդրանիկ», «Սասունցի Դավիթ», «Գործարանային», «Շենգավիթ», «Չարբախ», և «Գարեգին Նժդեհի հրապարակ»: Այս ուղին պետք է շարունակվեր մինչև «Երազ» գործարան, Նոր Նորքի զանգվածներ, Աջափնյակ, Նոր Արեշ, Սեբաստիա: Սակայն միջոցների բացակայության պատճառով դադարեցվեց մետրոպոլիտենի` Աջափնյակ տանող գծի շինարարությունը:

Շահագործվող գծի երկարությունը 12.1 կմ է: Աշխատանքային օրերին գիծ է դուրս բերվում 26 վագոն (13 շարժակազմ), իսկ հանգստյան օրերին` 24 վագոն (12 շարժակազմ):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am