Հասարակական

«Եթե մենք կորցնենք Արցախը, կշրջենք պատմության վերջին էջը». Մոնթե Մելքոնյանը կդառնար 55 տարեկան

1 րոպեի ընթերցում

«Եթե մենք կորցնենք Արցախը, կշրջենք պատմության վերջին էջը». Մոնթե Մելքոնյանը կդառնար 55 տարեկան

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 25-ին Մոնթե Մելքոնյանը կդառնար 55 տարեկան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես հերոսի ծննդյան տարելիցին ընդառաջ հրավիրված մամուլի ասուլիսին նշեց Մոնթեի ջոկատի մարտիկ Հովսեփ Հակոբյանը, Մոնթեն առաջիններից էր, ով ասաց, որ ջոկատային կռիվներով հնարավոր չէ պատերազմում հաղթել, ու առաջ բերեց բանակի հարցը: «Նրան բնութագրելը դժվար է: Մոնթեն հավատ ուներ հաղթանակի, գործի, ազգի նկատմամբ: Այդ ազնիվ մարդը ստեղծեց հզոր բանակ»,-ասաց նա:

Հակոբյանի խոսքով` Մոնթեի ամենահաճախ օգտագործվող արտահայտությունն էր. «Եթե մենք կորցնենք Արցախը, կշրջենք պատմության վերջին էջը»,-ասաց նա:

Հետախույզ Վովա Վարդանովը պատմեց, որ սկզբում չի ուզեցել աշխատել Մոնթե Մելքոնյանի հետ, քանի որ կարծում էր, թե սփյուռքահայը չպետք է հետախուզական աշխատանքների մասնակցի:«Սակայն հետագայում ես ոչ մի անգամ չեմ ափսոսել, որ ծանոթացել եմ իր հետ ու միասին մարտական ճանապարհ անցել: Եթե Մոնթեի նման շատերն այսօր լինեն, մեր բանակը միայն կշահի»,-ասաց նա:

Հետախույզի խոսքով` Մոնթեի նման հերոսները պետք է հավերժ մեր սրտերում եւ հիշողություններում մնան:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում