Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Հայկական համայնքը վստահ է, որ Ֆրանսուա Օլանդը կկատարի հայերին տրված խոստումները

Հայկական համայնքը վստահ է, որ Ֆրանսուա Օլանդը կկատարի հայերին 
տրված խոստումները

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում հայկական համայնքի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի համատեղ ճաշկերույթն անցել է ջերմ մթնոլորտում, և հայկական համայնքը վստահ է, որ նախագահը կկատարի հայերին տված բոլոր խոստումները: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման վստահություն հայտնեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանը:  

«Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն իր խոսքում հիշեց իր կապերը Հայաստանի և հայ ժողովրդի հետ, ինչպես նաև անդրադարձավ այն հարցերին, որոնք արդեն հաստատված էին Ֆրանսիայում: Մասնավորապես, Օլանդը խոստացավ, որ կաշխատի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի շուրջ և նպատակ կդնի նպաստել, որպեսզի այն ընդունվի Սահմանադրական դատարանի կողմից»,- ասաց Փափազյանը:

Ֆրանսիայի նախագահն, ըստ Փափազյանի, խոստացել է անել ամեն ինչ, որպեսզի այս օրինագիծն օրենքի ուժ ստանա: Վկայակոչելով Օլանդի խոսքերը` Փափազյանն ասաց, որ արդեն մի շարք մասնագետներ աշխատում են այս օրինագիծը նոր տեսքի բերելու ուղղությամբ: 

Փափազյանի խոսքով` Օլանդը կարևորել է նաև Հայաստան- Ֆրանսիա տնտեսական կապերը` ցանկանալով, որպեսզի Ֆրասիան էլ ավելի ամրապնդի կապերը հայկական համանքի հետ:

 Ելիսեյան պալատում կայացել է Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Ֆրանսուա Օլանդի հանդիպումը: Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. փետրվարի 24-ին: 2009թ. հոկտեմբերի 2-ին Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Վիգեն Չիտեչյանը: 2010թ. նոյեմբերի 5-ին Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am