Քաղաքականություն

Տիգրան Կարապետյանը նախագահական ընտրություններին կառաջադրվի հանգստից հետո

2 րոպեի ընթերցում

 Տիգրան Կարապետյանը  նախագահական ընտրություններին կառաջադրվի հանգստից հետո

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Տիգրան Կարապետյանը հոկտեմբերի 8-ին կմեկնի հանգստի և վերադառնալուց հետո կառաջադրի իր թեկնածությունը 2013-ին կայանալիք ՀՀ նախագահական ընտրություններին: Այս մասին հոկտեմբերի 4-ին հայտնեց անձամբ Ժողովրդական կուսակցության հիմնադիր-նախագահը:

Իսկ մինչ այդ նա հույս հայտնեց, որ մեր ժողովուրդը կգա այն ինգնագիտակցությանը, որ պետք է ինքնակամ հրաժարվի ընտրակաշառքներից և կատարի արդար ընտրություն: «Եթե գա այդ օրը, ընտրություններին առաջարկվող իմ ծրագիրն անպայման կընդունվի և կգնահատվի ժողովրդի կողմից»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ`ասաց Տիգրան Կարապետյանը:

Տիգրան Կարապետյանը նշեց, որ ինքը խիստ քննադատում է թե մեր երկրում իշխող և թե ընդդիմադիր ուժերին:

«Ինձ ոչ միայն մեր իշխանական կազմի գործունեությունն է հուզում, այլ նաև ընդդիմության: Մեր երկրում ժողովուրդը սկսել է չվստահել նույնիսկ ընդդիմությանը` նրանց կատարած ինչ-ինչ քայլերի պատճառով: Ես զարմանում եմ մեր ժողովրդի գիտակցության վրա, թե ինչպես կարող են նրանք վերցնել ընտրակաշառք ու գնալ ընտրության և նույնիսկ խիստ վիրավորվեն այն հանգամանքից, որ իրենց ոչ մի բան չի հասել: Ձայնը գանձ է: Ես հավատում եմ, որ ուշ թե շուտ կգա այն օրը, երբ մեր հայրենակիցները գիտակցաբար ընտրակաշառք չեն վերցնի և կքվեարկեն արդար»,-ասաց Տիգրան Կարապետյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում