Պաշտոնական

Հայաստանը և Իրաքը միջկառավարական հանձնաժողով կձևավորեն

2 րոպեի ընթերցում

 Հայաստանը և Իրաքը միջկառավարական հանձնաժողով կձևավորեն

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 6-ինընդունել է Իրաքի փոխվարչապետ Ռոշ Նուրի Շավեյսին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի մամլո գրասենյակից, ընդգծելով Իրաքի Հանրապետությունից նման բարձր մակարդակով պատվիրակության այցի կարևորությունը՝ Նախագահը նշել է, որ այսօրինակ այցերը կարող են մեծապես նպաստել միջպետական կապերի ամրապնդմանը: Սերժ Սարգսյանը ցանկություն է հայտնել, որ այսուհետ երկու երկրների հարաբերություններում դրանք շարունակական բնույթ կրեն:

Իրաքի փոխվարչապետը գոհունակությամբ է խոսել այցի օրերին հայ գործընկերների հետ ունեցած արդյունավետ հանդիպումների և փոխշահավետ մի շարք ոլորտներում համագործակցությունը խորացնելու պայմանավորվածությունների մասին: Նա վստահեցրել է, որ Իրաքի իշխանությունները ջանք չեն խնայի բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու և ցանկալի մակարդակի հասցնելու համար:

Ռոշ Նուրի Շավեյսն առաջարկել է ստեղծել միջկառավարական հանձնաժողով, որը ձեռք բերված պայմանավորվածությունները կտեղափոխի գործնական հարթություն և վստահեցրել է, որ իրաքյան կողմը պատրաստ է բարձր մակարդակով այդպիսի հանձաժողով ձևավորել: Նախագահ Սերժ Սարգսյանը ողջունել է առաջարկը և ընդգծել, որ հայկական կողմը ևս պատրաստ է կարճ ժամկետում ձևավորել միջկառավարական հանձնաժողով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում