Արսեն Գալստյանը չի կարողացել բարձրանալ «Ոսկե պատվանդանին»
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2012 թվականի Լոնդոնի օլիմպիական խաղերի չեմպիոն, կրասնոդարցի ձյուդոյիստ Արսեն Գալստյանը չի կարողացել հաղթել լոնդոնյան խաղերին մասնակցած Ռուսաստանի մարզիկներից լավագույնին որոշող «Ոսկե պատվանդան» մրցույթում` մնալով այդ կոչման հավակնորդներից մեկը:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` մրցույթի եզրափակիչ են դուրս եկել վոլեյբոլիստ Սերգեյ Տետյուխինը եւ մարմնամարզուհի Ալիա Մուստաֆինան: Վճռական փուլում հաղթել Է Տետյուխինը, որն եւ ճանաչվել Է Լոնդոնի խաղերի Ռուսաստանի լավագույն օլիմպիականը:
Տետյուխինը օլիմպիական խաղերի չեմպիոն Է, օլիմպիական խաղերի եւ աշխարհի առաջնությունների արծաթե եւ բրոնզե մեդալակիր, վոլեյբոլի համաշխարհային լիգայի մրցաշարի հաղթող: