Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Արմենպրես»-ը ներկայացնում է «Երեւանը` երկրպագուների մայրաքաղաք» ֆիմի համացանցային պրեմիերան

«Արմենպրես»-ը ներկայացնում է «Երեւանը` երկրպագուների մայրաքաղաք» 
ֆիմի համացանցային պրեմիերան

 ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի մասին պատմող «Երեւանը` երկրպագուների մայրաքաղաք» ֆիլմի մոնտաժային աշխատանքներն ավարտված են: «Արմենպրես»-ը ներկայացնում է  մրցույթի հայաստանյան ֆան- ակումբի նախաձեռնությամբ նկարահանված ֆիլմի համացանցային պրեմիերան:

«Ֆիլմը ստացվեց սպասվածից ավելի լավ, այն միջազգային ասպարեզում կհայտնվի»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ֆիլմի նախաձեռնող, մրցույթի հայաստանյան ֆան-ակումբի ղեկավար, ֆիլմի ռեժիսոր Կարեն Խոնթյանը: Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, ինչպես նաեւ Կասկադ համալիրում:

«Մասնակիցների թիվը ֆիլմում 35 է: Գրվել է նաեւ ռիթմիկ երգ ֆիլմի համար»,- պատմեց Խոնթյանը: «Երեւանը` երկրպագուների մայրաքաղաք»-ում իրենց մասնակցությունն են ունեցել նաեւ մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը եւ «Մանկական Եվրատեսիլ 2011»-ում Հայաստանը ներկայացրած Դալիթան:

«Առաջարկը եղավ ֆան ակումբի կողմից, որպեսզի իմ մասնակցությամբ ոգեւորեմ, հաջողություն մաղթեմ երկրպագուներին»,- «Արմենպրես»-ին ասաց Գասպարյանը: «Երեւանը` երկրպագուների մայրաքաղաք» ֆիլմը խորհրդանշական է, քանի որ ներկայացնում է Հայաստանից Նիդերլանդներին մրցույթի անցկացման փոխանցումը: Ֆիլմի մասնակիցները 16-19 տարեկան, անգլերենին գերազանց տիրապետող երիտասարդներ են: Նկարահանմանն աջակցել է Հանրային հեռուստաընկերությունը: Ֆիլմում ներառված է Նիդերլանդներում նկարահանված տեսանյութ, որը ներկայացնելու է «Հայնեկեն» համերգասրահը եւ Ամստերդամ քաղաքի մասին պատմողական տեսաշարք:

2006-ին սկսվեց Հայաստանի եվրատեսիլային կենսագրությունը, երբ Հանրային հեռուստաընկերությունը, հանդիսանալով Եվրոպայի հեռարձակողների միության լիիրավ անդամ, հնարավորություն ձեռք բերեց մասնակցելու «Մանկական Եվրատեսիլ»-ին արդեն 2007 թվականից: Մասնակցության չորրորդ տարին Հայաստանի համար դարձավ ճակատագրական, քանի որ «Մանկական Եվրատեսիլ 2010»-ում Հայաստանը ներկայացնող Վլադիմիր Արզումանյանը հաղթեց:  Հաղթանակից հետո Հանրայինը հայտ ներկայացրեց հեռարձակողների միություն, եւ Հայաստանը   2011 թվականին դարձավ մրցույթը հյուրընկալող երկիր:

Հայաստանում  «Մանկական Եվրատեսիլ-2012»-ին մասնակցելու համար հայտերի ընդունումը մեկնարկել է հուլիսի սկզբին: Այն կշարունակվի մինչ օգոստոսի 20-ը, իսկ նախընտրական փուլը տեղի կունենա սեպտեմբերի սկզբին:

«Մանկական Եվրատեսիլ 2012»-ը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին` Նիդերլանդներում: Մրցույթի հայ երկրպագուները համացանցային պրեմիերան օգոստոսի 18-ի երեկոյան կդիտեն Երեւանի Առնո Բաբաջանյանի արձանին հարող տարածքում` իրենց համակարգիչներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am