Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Հայ դիրքապահներին ադրբեջանցի զինծառայող է հանձնվել. ադրբեջանական կողմը եւս փորձել է մեկնաբանել

Հայ դիրքապահներին ադրբեջանցի զինծառայող է հանձնվել. ադրբեջանական 
կողմը եւս փորձել է մեկնաբանել

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ադրբեջանական սահմանագծի հուսիս-արևելյան հատվածում հուլիսի 26-ին` ժամը 06.00-ի սահմաններում, հատելով ՀՀ պետական սահմանը, հայ դիրքապահներին է հանձնվել Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, զինծառայող Ֆիրուզ Ֆարաջեւը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, սահմանախախտը ձերբակալվել է, կատարվում է հետաքննություն:

Ադրբեջանցի զինծառայողի գերության մեջ գտնվելու մասին տեղեկացվել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակը:

Ժամը 15:17- /լրացված/

Հուլիսի 26-ի երկրորդ կեսին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է զինվոր Ֆիրուզ Միրզա օղլու Ֆարաջեւի` նույն օրը վաղ առավոտյան ժամը 6-ին Թովուզի շրջանում հայ-ադրբեջանական սահմանն անցնելու եւ հայկական զինված ուժերին գերի հանձնվելու փաստը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է contact.az լրատվական կայքը` նշելով, որ փաստը հաստատել է Ադրբեջանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: 
Ադրբեջանական կայքը նշում է, որ 20-ամյա զինվոր Ֆարաջեւը, իբր, գերի է ընկել շփման գծում «մոլորվելու» պատճառով: 
 
«Երեւում է` Ադրբեջանի ազգային բանակում վաղուց էր պետք աշխարհագրության եւ կողմնորոշվելու դասաժամեր մտցնել, եթե զինվորները պարբերաբար շփոթում են սեփական եւ ուրիշի ուղղությունը՚, -հեգնում է կայքը` նշելով, որ մինչ այդ Հայաստանում ադրբեջանցի ռազմագերիներ չեն եղել:
 

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am