Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

«Հաբիթաթ Արմենիան» օգնում է Գեղարքունիքի անապահով ընտանիքիներին

«Հաբիթաթ Արմենիան» օգնում է Գեղարքունիքի անապահով  ընտանիքիներին

ԳԱՎԱՌ, 11 ՀՈՒԼԻՍԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա»  հիմնադրամը  Լճաշեն համայնքում իրականացրեց հերթական ծրագիրը: Հանրապետության գյուղական եւ քաղաքային համայնքներում ապրող  ցածր եկամուտ ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման ծրագրի հերթական շահառուն լճաշենցի Սեդա Բաբայանն էր: Բնակարանային պայմանների բարելավման  խիստ անհրաժեշտություն ունեցող Բաբայանների ընտանիքը  տարիներ շարունակ  հնարավորություն չուներ այն կյանքի կոչելու: Հաբիթաթն իրականություն դարձրեց այդ  երազանքը: Շինարարական   ծրագիրը  մեկնարկել է 2011 թ.`   «Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպության ֆինանսավորմամբ:   Վերանորոգման նպատակով  հատկացված 600 հազար դրամը  վարկառուն,  համեմատաբար ցածր տոկոսադրույքով,   հետ  կվերադարձնի 1,5 տարվա ընթացքում:  Արդեն շահագործման հանձնված  բնակարանում առաջին արարողությունը` տնօրհնեքն էր:

 «Հաբիթաթ Արմենիա» հիմնադրամի նախաձեռնությանը ֆիզիկապես աջակցում են  կամավորական խմբերը:   Բաբայաններն  արդեն  մեկ շաբաթ է, ինչ հյուրընկալել են  «Գլոբալ Վիլիջ»-ի «Կառուցենք   հանուն խաղաղության» միջազգային թիմի  տասը կամավորներին, ովքեր  գործընկեր ընտանիքում աշխատում են սիրով և ամենայն պատասխանատվությամբ:  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Հաբիթաթ Արմենիա» եւ Գլոբալ Վիլիջի կազմակերպությունների հանրության հետ կապերի համակարգող Նաիրա  Աբրահամյանը,  «Հաբիթաթ Արմենիան»  ծրագրել  է վեց տարվա ընթացքում աջակցելու  մոտ 2000 բնակարանային ոչ բավարար պայմաններ ունեցող ընտանիքների: Հյուրընկալելով կամավորների նոր թիմի՝ «Հաբիթաթ»-ն  առաջիկա օրերին նորոգման ծրագիր կիրականացնի նաեւ Գավառ քաղաքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am