Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Ո՞վ է ձեր կարծիքով 2011թ ՀՀ հավաքականի լավագույն ֆուտբոլիստը:
Սարգիս Հովսեփյան
Ռոման Բերեզովսկի
Հենրիխ Մխիթարյան
Գեւորգ Ղազարյան
Յուրա Մովսիսյան

Լիտվացի կինեմատոգրաֆիստները ցանկություն են հայտնել խաչքարի մասին ֆիլմ նկարահանել

17:36, 22 Փետրվար, 2012

 ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանապետության մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը փետրվարի 22-ին ընդունել է ՀՀ-ում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Գեդրիուս Ապուոկասին:          

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանդիպմանը կողմերը շնորհավորել են միմյանց ընթացիկ տարի հունվարի 26–ին «Հայաստանի Հանրապետության Կա­ռա­վարության եւ Լիտվայի Հանրապետության Կառավարության միջեւ մշակույթի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առթիվ: Նրանք փաստել են, որ այն նոր հնարավորություններ ու հորիզոններ կբացի  մշակութային երկկողմ համագործակցության համար եւ անդրադարձել են ընթացիկ տարվա խնդիրներին:                                                                                                         Նախարար Հասմիկ Պողոսյանը դեսպանին մասնավորապես ծանոթացրել է մեր երկրի համար կարեւորագույն` Երեւանը գրքի 2012 թ. համաշխարհային մայրաքաղաքի եւ հայ գրատպության 500-ամյակի ծրագրերին, առաջարկել է մասնակցություն ունենալ այդ առթիվ նախատեսվող տոնական միջոցառումներին, ինչպես նաեւ` այլ երկրների շարքում հանդես գալ լիտվական տպագիր առաջին գրքերի երեւանյան ցուցադրությամբ:

 Դեսպան Գեդրիուս Ապուոկասը շնորհակալություն է հայտնել նախարարին տոնակատարություններին մասնակցելու հրավերի համար, խոստացել աջակցություն ցուցաբերել եւ ապրիլի 21-ին մեկնարկող ArmBookExpo հայ գրքի ցուցահանդեսին տրամադրել հայերի ու Հայաստանի մասին լիտվերեն հրատարակված գրականություն: Նախարար Հասմիկ Պողոսյանը եւ դեսպան Գեդրիուս Ապուոկասը անդրադարձել են 2012 թ-ի ընթացքում իրականացվելիք այլ ծրագրերի եւս:                                            Դեսպանը տեղեկացրել է, որ լիտվացի կինեմատոգրաֆիստները  ցանկություն են հայտնել խաչքարի մասին ֆիլմ  նկարահանել եւ խնդրել է այդ հարցում նախարարության աջակցությունն ու  խորհրդատվությունը: Համաձայնություն ձեռք բերվեց նաեւ երեւանյան զբոսայգիներում լիտվական փողային կվինտետի` «Վիլնյուս-բրաս-բենդի» եւ հայկական փողային նվագախմբերի համատեղ բացօթյա համերգների անցկացման վերաբերյալ:                                                                                  Հանդիպման ավարտին նախարար Հասմիկ Պողոսյանը դեսպանին տեղեկացրել է, որ փետրվարի 29-ից Հայաստանում մեկնարկելու է «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը, որին մասնակցելու է նաեւ լիտվացի անվանի դերասան  Ռեգիմանտաս Ադո­մայտիսը եւ հրավիրել է ներկա գտնվելու արտիստի ստեղծագործական երեկոյին:  

Դիտվել է 336 անգամ



Տպել    |  In English

x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ