Կկայանա «Հովեր» կամերային երգչախմբի հոբելյանական համերգը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հովեր» կամերային երգչախմբիհիմնադրման 20-ամյակին նվիրված հոբելյանական համերգը տեղի կունենա փետրվարի 22-ին` Կամերային երաժշտության տանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, փետրվարի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հովեր» կամերային երգչախմբի ղեկավար Սոնա Հովհաննիսյանը նշեց, որ համերգին կլինեն պրեմիերաներ: «Համերգը կսկսվի պրեմիերայով, կներկայացնենք Բեթհովենի «Խաղաղ ծով, երջանիկ նավագնացություն» ստեղծագործությունը: Սա ունի խորհրդանշական բնույթ, քանի որ մեր ամբողջ գործերը նման են եղել նավագնացության»,-ասաց Սոնա Հովհաննիսյանը: Համերգի ընթացքում կլինեն նաեւ այլ նորություններ: «Կներկայացնենք փոքրիկ պրեմիերաներ, ինչպես նաեւ 12 րոոպե տեւողությամբ ֆիլմ: Կարծրատիպն էլ կոտրելու համար համերգի վերջում կանցնենք ջազային կատարումների»,-նշեց Հովհաննիսյանը` հավելեով, որ կլինեն համագործակցություններ մենակատարների եւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: