Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

Ֆիլհարմոնիկ նվագախումբը կհամալրվի նոր երաժիշտներով

17:02, 22 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը չի պատրաստվում հեռանալ ՀՊՖՆ-ից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, փետրվարի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Էդուարդ Թոփչյանը նշեց, որ պայմանագիր ունի, սակայն դա չի նշանակում, որ քիչ է ուշադրություն դարձնելու ֆիլհարմոնիկին: «Բոլորովին չեմ պատրաստվում նվագախմբից հեռանալ: Պայմանագիրը չի նշանակում, որ գնալու եմ եւ մենակ եմ թողնելու ֆիլհարմոնիկին»,-ասաց դիրիժորը` հավելելով, որ ինքը մշտապես լինում է արտասահմանում, եւ նույնիսկ մյուս շաբաթ մեկնելու է Վիեննա` Բուդապեշտի նվագախմբի հետ:  Ֆիլհարմոնիկը նոր երաժիշտներով է համալրվում: «Նվագախումբը չի կորի, մենք ինքներս ենք երաժիշտներ բերում: Ցանկանում ենք այն դարձնել միջազգային նվագախումբ»,-նշեց Թոփչյանը` հավելելով, որ Վարդան Աճեմյանը նոր գործ է գրում նրանց համար եւ ծրագրվում է 2  նոր օպերաների կատարում, որոնք երկուսն էլ կլինեն պրեմիերաներ:

Դիտվել է 84 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ