Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Ո՞վ է ձեր կարծիքով 2011թ ՀՀ հավաքականի լավագույն ֆուտբոլիստը:
Սարգիս Հովսեփյան
Ռոման Բերեզովսկի
Հենրիխ Մխիթարյան
Գեւորգ Ղազարյան
Յուրա Մովսիսյան

Սերժ Սարգսյանը կարևորել է Եվրոնեստի դերը տարածաշրջանային համագործակցության զարգացման հարցում

16:15, 22 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 22  ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 22-ին ընդունել է Եվրոնեստ խորհրդարանական վեհաժողովի սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերով հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով Երևան ժամանած պատգամավորների պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ի տեղեկացրին ՀՀ Նախագահի մամլո գրասենյակից, Նախագահը ողջունել է պատվիրակության անդամներին և հանձնաժողովի նիստին մաղթել արգասաբեր աշխատանք: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանն ի սկզբանե ողջունել է ԵՄ երկրների և ԵՄ արևելյան հարևանների միջև համագործակցության խորհրդարանական պլատֆորմի՝ Եվրոնեստի հիմնումը և համարում է, որ այն կարող է դառնալ Արևելյան գործընկերության առաջխաղացմանն ու տարածաշրջանային համագործակցության զարգացմանն օժանդակող հարթակ:

Անկախությունից ի վեր եվրաինտեգրման ճանապարհն ընտրած և նույն արժեքները դավանող Հայաստանը, Նախագահի խոսքով, պատրաստ է բարեփոխումների արդյունքում վերադառնալ իր ակունքներում գտնվող այն արժեհամակարգին, որի կրողն է եղել հայ ժողովուրդը և որի վրա այսօր կառուցվում է ընդհանուր Եվրոպան: Այդ ճանապարհին Հանրապետության ղեկավարը կարևորել է գործընկերների հետ սերտ համագործակցությունն ու նրանց աջակցությունը:

Հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է նաև Եվրոնեստի վերոհիշյալ հանձնաժողովի պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանն ու անցկացմանը, Եվրոնեստից և մասնավորապես՝ սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերով հանձնաժողովից Հայաստանի ակնկալիքներին, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության օրակարգին, Հայաստանի տնտեսությանն ու ժողովրդավարության ուղղությամբ բարեփոխումներին, ինչպես նաև ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի դիրքորոշմանն ու բանակցային գործընթացի վերջին զարգացումներին: 

Դիտվել է 234 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ