Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

Թումանյանագետը նոր բացահայտումներ է անում Ամենայն հայոց բանաստեղծի մասին

17:52, 20 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային գրադարանում փետրվարի 20-ին ներկայացվեց «Թումանայանի ազգային առաքելությունը» թեմայով զեկույցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, զեկույցն ընթերցում էր թումանյանագետ Հրայր ՈՒլուբաբյանը, ով եւս երկու զեկուցներ է կարդացել, առաջինը` «Թումանյանը գաղտնագետ»  եւ երկրորդը` «Թումանյանի դասերը» թեմաներով: «Թումանյանը իր կյանքի վերջում ասել է. «ես գիտեմ մի օր, ոչ շատ շուտ, իմ կյանքը մեծ հետաքրքրություն եւ աղմուկ է բարձրացնելու»: Որքան ես ուսումնասիրել եմ, նա նկատի ուներ սովետական կարգերի փլուզումը, որից հետո նա միայն կարող էր իր խոսքն ասել: Սա եւս մի օրինակ է, որ Թումանյանը բազմիցս տվել է այն բանալին, որով կարող ենք բացել իր ապարանքի դռները»,-ասաց  Հրայր ՈՒլուբաբյանը: Թումանյանի վրա ազդել են նաեւ տվյալ ժամանակի հոսանքները: «Թումանյանն օժտված է եղել պայծառատեսությամբ, դա նրա մոտ եղել է ժառանգական: Նա շատ անգամ է ասել, որ կարող է տալ այս կամ այն հարցի պատասխանը: Նրա «Միթե դժվար է»-ստեղծագործության մեջ նա նշում է 7  կյանք`տիեզերական կյանք, մարդկային կյանք, ազգային կյանք, դասակարգային կյանք, կուսակցական կյանք թայֆայական կյանք եւ վերջում անձնական կյանքը` «ես»-ը»,-նշեց թումանյանագետը` հավելելով, որ Թումանյանի նման հսկային անհնար է եկեղեցուց ներս մտցնել. «Եթե մենք ցանկանում ենք Թումանյանին մտցնենք եկեղեցի, ապա կամ պետք է եկեղեցին քանդենք, կամ էլ նրան կտրենք եւ մասնատենք»:

Դիտվել է 166 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ