Մշակույթ

Թումանյանի տուն-թանգարանի հյուրերին այսուհետ կդիմավորի ինքը` բանաստեղծը

1 րոպեի ընթերցում

 Թումանյանի տուն-թանգարանի հյուրերին այսուհետ կդիմավորի ինքը` բանաստեղծը

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանն այսուհետ բոլոր այցելուներին կներկայանա հետաքրքիր անակնկալով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այսուհետ բոլոր այցելուները կկարողանանթանգարանի սրահներից մեկում` Վերնատանը, տեսնել իրական Թումանյանին: Ամեն ինչ շատ իրական է ու միաժամանակ անհավանական. ացելուն հանդիպում է Թումանյանին, նստում, թերթ կարդում, թերթը դնում սեղանին, քայլում ու ժպտում:

Մինչ Թումանյանին«հանդիպելը»,այցելուն ինտերակտիվ խաղի մեջ Է մտնում եւ ինչ-որ չափով կանխազգում, որ շուտով տեսնելու է մեծ գրողին: Նմանատիպ ներկայացում Հայաստանում առաջին անգամ է կատարվում: Ի դեպ,ամբողջ աշխարհում նաեւ Պորտուգալիայում է նման բան իրականացվել:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի օժանդակությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում