Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

Ամենայն հայոց բանաստեղծի հոբելյանը մեկտեղել էր թումանյանասերներին

16:35, 19 Փետրվար, 2012

 ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հերթական հոբելյանը մեկտեղել էր թումանյանասերներին իր տուն-թանգարանում: Փետրվարի 19-ին յուրաքանչյուր այցելու թանգարան մտնելիս ենթարկվում էր փորձությունների, խաղ-էքսկուրսիաների մասնակից էր դառնում, նոր միայն հնարավարություն ստանում բարձրանալ հյուրասրահ, որտեղ համերգային կատարումներով ներկայանում էր «Կադանս» համույթը:           Ինչպես նշեց տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը, թանգարանում առավոտից իշխել է տոնական տրամադրությունը, քանի որ ունեցել են բազմաթիվ այցելուներ, եւ որ ամենից ոգեւորիչն է` այցելուների թվում եղել են ինչպես երեխաներ, աշակերտներ, այնպես էլ հասուն տարիքի մարդիկ:                                                                            

Պատրաստած բազմաթիվ անակնկալների շարքում էր երկու գրքերի շնորհանդեսը: Առաջին գիրքն ամփոփում էր  Հովհաննես Թումանյանի մտքերը, ինչպես նաեւ բանաստեղծի ավագ դստեր` Նվարդի արխիվի հրատարակումը: Թումանյանի մտքերն ամփոփող գրքում զետեղվել էին մեծ մտածողի մտքերն իր ելույթներից,  հրապարակագրությունից: «Ընտրվել են այն մտքերը, որոնք համատեքստից դուրս ինքնուրույն կյանք ունեն»,-ասաց Նարինե Թուխիկյանը` հավելելով, որ ունի մեկ ցանկություն, որ գիրքը դառնա ամենապահանջվածը մեր հասարակության մեջ:

Դիտվել է 225 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ