Մշակույթ

Հայտնի են «Բեռլինալե»-ի հաղթողները

1 րոպեի ընթերցում

Հայտնի են «Բեռլինալե»-ի հաղթողները

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն հայտնի են Բեռլինի 62-րդ կինոփառատոնի` «Բեռլինալե»-ի դափնեկիրների անունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, պարգեւատրման արարողությունն անցկացվել է «Բեռլինալեի պալատ» կինոկենտրոնում: Միջոցառմանը ներկա են գտնվել շուրջ 1600 հյուրեր: «Բեռլինալե»-ն աշխարհի ամենահայտնի կինոփառատոներից է չի զիջում ինչպեսԿաննի, այնպես էլ` Վենետիկի կինոփառատոններին:

Կինոփառատոնի գլխավոր մրցանակին` «Ոսկե արջ»-ին, արժանացել է Թավիանի եղբայրների հեղինակած իտալական արտադրության «Կայսրը պետք է մահանա» ֆիլմը: Այնպատմում է բանտարկյալների մասին, ովքեր բանտում բեմադրում են Վիլյամ Շեքսպիրի «Հուլիոս Կեսար»-ը:

«Արծաթե արջ»-ին լավագույն դերասանական խաղի համար արժանացել է Միշել Բո Ֆոլգսգաարդը:

Լավագույն ռեժիսորական աշխատանքի համար ժյուրիի անդամները պարգեւատրել են գերմանացի կինոռեժիսոր Քրիստինա Պետցոլդային: Բիլլի Թորնթոնի «Ջեյն Մենսֆիլդի մեքենան» ֆիլմը մնացել է առանց մրցանակի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում