Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Ո՞վ է ձեր կարծիքով 2011թ ՀՀ հավաքականի լավագույն ֆուտբոլիստը:
Սարգիս Հովսեփյան
Ռոման Բերեզովսկի
Հենրիխ Մխիթարյան
Գեւորգ Ղազարյան
Յուրա Մովսիսյան

Գրքի տոնավաճառը կմիավորի մանկագիրներին եւ երեխաներին

12:45, 16 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրքի 8-րդ տոնավաճառը կանցկացվի Երեւանի Խնկո Ապոր անվան գրադարանում` փետրվարի 20-22-ը:

Ավանդական դարձած մանկապատանեկան  եւ գեղարվեստական գրականության տոնավաճառն իրականանում է ՀՀ մշակույթի նախարարության եւ  Հրատարակիչների ազգային ասոցիացիայի  նախաձեռնությամբ:

                «Գրքի տոնավաճառները խթանում են մանկական գրականության զարգացումը, գիրքը յուրօրինակ ձեւով մոտեցնում ընթերցողին»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց  Հրատարակիչների ազգային ասոցիացիայի տնօրեն Վահան Խաչատրյանը:

Նրա խոսքով` տոնավաճառը իսկական տոնահանդես է, քանի որ  ոչ միայն փոքրիկ ընթերցողին հնարավորություն է ընձեռում ծանոթանալ ժամանակակից եւ դասական մանկապատանեկան գրականությանը, այլեւ ամրապնդում է մանկագիր-ընթերցողը կապը: Այս տարի գրքի տոնավաճառին ներկայացված է շուրջ 30 հայկական հրատարակչությունների 1000  անուն գիրք:

                «Տոնավաճառի ընթացքում երեխաների ակտիվությունն, իսկապես, նկատելի է եղել միշտ. մասնակցում են ոչ միայն Երեւանի, այլեւ մարզերի աշակերտներ»,- տեղեկացրեց Խաչատրյանը:

                 Տոնավաճառի շրջանակում իրականացվելու են գրքի շնորհանդեսներ, հեքիաթի ընթերցանություն, գրական հանդիպումներ:  Գրքի տոնավաճառը Հայ գրատպության 500-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների` 2012 թ-ի  առաջին միջոցառումն է:

Դիտվել է 560 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ