«Վերածնունդ»-ը կմեկնարկի գարնանը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վերածնունդ» երաժիշտ-կատարողների միջազգային IV մրցույթ-փառատոնը կանցկացվի ապրիլի 10-19-ը: Մրցույթ-փառատոնի նպատակն է խթանել դասական արվեստի հանրայնացումը` հայ եւ արտերկրի երաժիշտ-կատարողների միջեւ ստեղծելով փոխհամագործակցության հարթակ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակներում կանցկացվեն երաժիշտ-կատարողների միջազգային IV մրցույթը, երիտասարդ կոմպոզիտորների միջազգային I մրցույթը, «Հայաստանը եւ համաշխարհային մշակույթը» թեմայով միջազգային VI գիտաժողովը, համերգներ եւ վարպետության դասեր հայ եւ օտարերկրյա անվանի երաժիշտների մասնակցությամբ: Երաժիշտ-կատարողների միջազգային IV մրցույթը կանցկացվի
դաշնամուր, լարային գործիքներ, փողային գործիքներ, կամերային անսամբլ,
ակադեմիական երգեցողություն, ժողովրդական գործիքներ, ժողովրդական /ազգային/ երգեցողություն, էստրադային-ջազային երգեցողություն մասնագիտությունների գծով: