Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

Քուվեյթը շահագրգռված է զարգացնելու Հայաստանի հետ հարաբերությունները

16:58, 10 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդիին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ վարչապետը  համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Քուվեյթի միջև բարեկամական հարաբերություններն առաջիկայում կշարունակվեն խորանալ և ընդլայնվել: «Երկու տարի առաջ դեսպանատուն բացելով Քուվեյթում՝ հայ-քուվեյթյան հարաբերությունները բարձրացան որակապես նոր մակարդակի: Մեր աշխատանքները պետք է բացահայտեն այն խնդիրները, թե որոնք են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերը: Քուվեյթը կապիտալ արտահանող երկիր է և այդ առումով մենք պետք է կարողանանք առաջարկել հետաքրքիր ներդրումային ծրագրեր»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Դեսպանը նշել է, որ իր երկրի կառավարությունը ևս շահագրգռված է զարգացնելու Հայաստանի հետ հարաբերությունները՝ տարբեր ուղղություններով: Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Քուվեյթի միջև առևտրատնտեսական կապերի զարգացումը՝ համատեղ ծրագրերի իրականացման ճանապարհով: Այդ համատեքստում, կողմերը քննարկել են Հայաստանում Հյուսիս-հարավ ավտոմայրուղու և 400 կմ երկարությամբ երկաթգծի կառուցման ծրագրերում քուվեյթյան կողմի հնարավոր մասնակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանը և երկու երկրների միջև ավիաչվերթերի հնարավոր իրականացմանը:  

Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդիին Տիգրան Սարգսյանին է փոխանցել Քուվեյթի վարչապետի ջերմ ողջույնները և կառավարության ղեկավարին հրավիրել մասնակցելու իր երկրի անկախության տոնին նվիրված միջոցառումներին:

 

Դիտվել է 588 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ