Լեւոն Արոնյանը հաղթել է Բորիս Գելֆանդին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով հունվարի 28-ին հաղթել է իսրայելցի շախմատիստ Բորիս Գելֆանդին Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի 12-րդ փուլում, եւ վաստակելով 8,5 միավոր, մեկ միավորով առաջ է մոտակա մրցակիցներից` Մագնուս Կառլսենից եւ Թեյմուր Ռաջաբովից: Վերջիններս մրցաշարի 13 -րդ`վերջին փուլում կարող են լավագույն դեպքում միայն վաստակել 8,5 միավոր` այսպիսով հավասարվելով Արոնյանին: