Բռնցքամարտի առաջնության եզրափակիչ են դուրս եկել հավաքականի թեկնածուները
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի «Կիլիկիա» մարզասրահում ընթացող բռնցքամարտի Հայաստանի առաջնության կիսաեզրափակիչ մրցամարտերում Հայաստանի բռնցքամարտի հավաքականի թեկնածուները որեւե հնարավորություն չեն թողել իրենց մրցակիցներին: 56կգ քաշային Դերենիկ Գիժլարյանը հաղթել Է Հրանտ Սարգսյանին: 81կգ քաշային Արթուր Խաչատրյունն առավելության Է հասել Վաղարշակ Ստեփանյանի նկատմամբ: 64 կգ քաշային Արա Փուլուզյանը հաղթել Է Գոռ Երիցյանին, 60 կգ քաշային Վլադիմիր Սարուխանյանը եւ 75կգ քաշային Անդրանիկ Հակոբյանը մրցակիցների հիվանդության պատճառով դուրս են եկան եզրափակիչ առանց պայքարի: 69կգ քաշային Հրայր Մաթեւոսյանը հաղթել Է Արսեն Հայրապետյանին, 56կգ քաշային Արամ Ավագյանը՝ Վահե Ալավերդյանին: