Մշակույթ

«ՌեԱնիմանիա»-ն կմեկնարկի սեպտեմբերի 14-ին

1 րոպեի ընթերցում

«ՌեԱնիմանիա»-ն կմեկնարկի սեպտեմբերի 14-ին

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՌեԱնիմանիա» երեւանյան երրորդ միջազգային անիմացիոն կինոփառատոնը կմեկնարկի սեպտեմբերի 14-ին եւ կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 19-ը: Փառատոնի ընթացքում կներկայացվեն մրցութային եւ հատուկ ծրագրեր, պրեմիերաներ, սեմինարներ, ցուցահանդեսներ եւ այլն:

Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց փառատոնի տնօրեն Վրեժ Քասունին, այս տարի «ՌեԱնիմանիա»-ն ստացել է մասնակցության ավելի քան 320 հայտադիմում' 40 երկրներից: Նրա խոսքով' ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես Հայաստան են ժամանելու հյուրեր արտերկրից:

«ՌեԱնիմանիա»-ի նպատակն է նպաստել անիմացիոն արվեստի զարգացմանը, կրթել անիմատորների նոր սերունդ եւ հնարավորություն ստեղծել հայ անիմատորների համար ներկայացնելու իրենց աշխատանքները միջազգային ասպարեզում»,- ասաց նա' կարեւորելով, որ առաջին անգամ Հայաստանում կանցկացվի Անիմեի վարպետության դասընթաց' հայտնի անիմատոր Յոշիհարում Աշինոյի կողմից:

Փառատոնի գեղարվեստական ղեկավար Լուսինե Քասարջյանը տեղեկացրեց, որ ֆիլմերը ցուցադրվելու են «Մոսկվա» եւ «Նաիրի» կինոթատրոններում, Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում եւ «Նարեկացի» արվեստի միությունում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում