Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Տ. Սարգսյանը մասնակցել է Անիի հիմնադրման 1050-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը

Տ. Սարգսյանը մասնակցել է Անիի հիմնադրման 1050-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի «Ակադեմիաե պատկերասրահում այսօր բացվեց ցուցահանդես' նվիրված Անիի հիմնադրման 1050-ամյա հոբելյանին: Ցուցահանդեսը կազմակերպել են ՀՀ կառավարությունը, Արարատյան հայրապետական թեմը եւ Աշխարհի հայ նկարիչների միությունը: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը, մշակութային-հասարակական գործիչներ, այլք:

Ինչպես նշեց Աշխարհի հայ նկարիչների միության համանախագահ Ղազար Միրզոյանը, ցուցահանդեսում ներկայացված են Անիի թեմատիկայով նկարած 26 նկարիչների 72 աշխատանքներ: Ղ. Միրզոյանը նշեց, որ իրենք աշխատանքները նկարելիս վերցրել են Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի' այդ թեմատիկայով արած լուսանկարները, որն էլ հաճույքով տրամադրել է դրանք: «Դրանց հիման վրա նկարիչները սկսել են նկարել, իսկ դրանից հետո էլ մեկ օր եղել են Անիում, որտեղ նկարել են էտյուդներե,- ասաց Ղ. Միրզոյանը' հավելելով, որ այնտեղ նկարելիս բոլոր նկարիչների աչքերն արցուքանկալվել են: Նրա խոսքով' չափազանց հետաքրքիր է, որ նկարիչներից ոչ մեկի նկարները նման չեն մյուսին:

Նկարիչ Հարություն Հարությունյանի խոսքով' նկարելիս բազմապիսի զգացողություններ է ունեցել: «Միայն տխրություն ու կարոտ չէր. ամեն ինչ խառնվել էր իրարե,- ասաց Հ. Հարությունյանը' ավելացնելով, որ Անի ասելով նա պատկերացնում է հասարակական-մշակութային մի մեծ նվաճում: «Անին մեզ համար ամեն ինչ էե,- շեշտեց նկարիչը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am